Դավիթ Խաժակյան
Դավիթ Խաժակյանը տեղյակ է, որ Տարոն Մարգարյանն իր հրաժարականի որոշումը փաստացի կայացրել է և իր լիազորությունը դադարել է կատարել։
«Նա աշխատանքի չի գնում, պարզապես մնում է, որ այդ հրաժարականի մասին հայտարարվի։ Դիմումն արդեն գրված է»,- ասաց Խաժակյանը։
Նրա կարծիքով` քաղաքապետի վերաբերյալ բացահայտումներ դեռ կլինեն։ Աղմկահարույց տեսանյութը պարզապես վկայությունն էր այն բանի, որ կա խնդիր։ Տեսանյութում նշվում էին ապօրինի հարստացման դեպքերը, որոնք դեռ պետք է պարզի ԱԱԾ-ն։
Խաժակյանն ընդգծեց` հրաժարականը շատ չի ուշանա, պարզապես կան որոշ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն նախքան հրաժարականը։