00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ վիճակում են գեներալ Մանվելի կենդանիները. հոգեկան խնդիրներ, թերսնուցում և ռախիտ

© Photo : press office of the Yerevan ZooТигр из питомника генерала Манвела Григоряна
Тигр из питомника генерала Манвела Григоряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի տանը անցկացված խուզարկությունից հետո հայտնաբերել էին նաև նեղ վանդակներում պահվող վայրի կենդանիների, որոնց արդեն տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Մանվել Գրիգորյանի առանձնատանը պահված վայրի կենդանիների մոտ հայտնաբերվել են մի շարք խնդիրներ` ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բնույթի։

Կենդանիներին արդեն տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի և այս պահին կարանտինային բաժնում են։

Փրկարարական կենտրոնի անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արդեն հայտնի են կենդանիների որոշ անալիզների պատասխանները։

«Անալիզների արդյունքները ցույց են տվել, որ կենդանիների մոտ որոշակի մակրոէլեմենտների պակաս կա, ինչը կապված է սխալ և ոչ բավարար սննդի հետ։ Առկա են նաև հոգեկան բնույթի խնդիրներ. որոշ կենդանիներ ագրեսիվ են, մյուսները` վախեցած։ Նման պահվածքը սխալ խնամքի արդյունք է», — ասաց նա։

Անասնաբույժը պնդում է, որ սխալ խնամքը և պահելու անհամապատասխան պայմանները բավական են, որ կենդանիների մոտ զարգանան ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան խնդիրներ։

«Խնդիրներ կան բոլոր կենդանիների մոտ։ Բացի այդ, մեծ արջը ատամների լուրջ խնդիրներ ունի, դրանք փչացած են և անհարմարություն են պատճառում նրան։ Հիմա մենք փորձում ենք մասնագետ հրավիրել արտասահմանից, որպեսզի մասամբ լուծենք այդ խնդիրը», — նշեց Հովհաննիսյանը։

Մանվել Գրիգորյանի առաձնատան տարածքում պահվող  վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի - Sputnik Արմենիա
Վագրն Ակնալճից տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի. տեսանյութ

Նրա խոսքով` հազիվ թե հաջողվի ամբողջությամբ վերականգնել կենդանու ատամները։

Արջի քոթոթները զարգացման խնդիր ունեն սխալ և թերի սննդի պատճառով։

Տվյալ պահին բոլոր կենդանիները սնվում են հատուկ սննդակարգով, որը մշակել է Երևանի կենդանաբանական այգին։

Ինչ վերաբերում է վագրին, ապա ռենտգեն են արել և որոշ հետազոտություններ։ Պարզել են, որ վագրը ողնաշարի խնդիրներ ունի։

«Վագրը սկզբից պետք է վերականգնում անցնի, միայն դրանից հետո կարելի է անզգայացում անել` կենդանուն հետազոտելու համար։ Արտաքուստ կարելի է ասել, որ նրա մոտ ռախիտ է զարգացել թերի սննդի պատճառով, բայց ստույգ պատճառը (վնասվածք կամ այլ բան) կարելի է պարզել միայն համապատասխան զննումներից հետո», — ասաց մասնագետը։

Անասնաբույժը կասկածում է, որ կենդանու ողնաշարի խնդիրը հնարավոր է լիովին լուծել։

Նրա խոսքով` ավելի բարդ կլինի կենդանիների հոգեկան խնդիրները լուծելը, որոնք առաջացել են սխալ պահելու, ինչպես նաև բազմաթիվ այլ հնարավոր գործոնների հետևանքով (օրինակ` մարդկանց վատ վարվելակերպը)։

Լրահոս
0