00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իտալիա, թե՞ Պակիստան. ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանում

Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն վաճառում էր այս ուղղաթիռները որպես քաղաքացիական ուղղաթիռներ. հնարավոր է` Թուրքիայում դրանք արդիականացվել են։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Bell-412 ամերիկյան ուղղաթիռները կամ Պակիստանից կրկնակի արտահանվել են Ադրբեջան, կամ գնվել են Իտալիայից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ին Ադրբեջանում կայացած շքերթի ժամանակ ամերիկյան արտադրության Bell-412 երկու ուղղաթիռ ցուցադրվեց։ Մեքենաները վերջերս անցել են հանրապետության ՌՕՈՒ–ի սպառազինությանը։

Вертолет Bell 412 ВМС Колумбии взлетает с вертолетной площадки многоцелевого корабля ARC Buenaventura во время маневров (22 июля 2015). Тихий океан - Sputnik Արմենիա
Ամերիկյան ուղղաթիռները ռազմականացվել են Բաքվի համար. պետք է պարզել` ով է հեղինակը

Հովհաննիսյանի խոսքով` ամերիկյան ուղղաթիռները կարող էին Ադրբեջանում հայտնվել երկու ճանապարհով։ Մեկը` վերավաճառքն է. հնարավոր է` Ադրբեջանը Պակիստանից է գնել ուղղաթիռները։

«Մեկ այլ տարբերակ կա` գնել Իտալիայից։ AgustaWestland իտալական ընկերությունը 1980–ականներից լիցենզիայով նման ուղղաթիռներ է արտադրում, նաև արդիականացնում է դրանք որպես ռազմական տեխնիկա։ Դրանցից մեկը կարողանում է կառավարելի ու ոչ կառավարելի հակատանկային հրթիռներ կրել», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն այդ ընկերության հետ որոշակի կապեր ուներ։ Օրինակ` 2017 թվականին «Ադրբեջանական ավիաուղիները» նման քաղաքացիական ուղղաթիռների գնման մասին պայմանագիր են կնքել։

Ուղղաթիռները կարող են գնված լինել Իտալիայից` արդեն արդիականացված տարբերակով, կամ ռազմականի վերածված լինել Թուրքիայի օգնությամբ։ Թուրքիան "AgustaWestland" ընկերության հետ Т-129 ATAK ուղղաթիռներ է հավաքում։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդեն հայտնել էր, որ նրանք Թուրքիայի օգնությամբ արդիականացնում են իրենց ավիացիան։

Арпине Ованнисян. Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Արփինե Հովհաննիսյանը նոր տեղեկություն է հրապարակել` ամերիկյան ուղղաթիռների հետ կապված

Փորձագետն ուշադրություն է դարձնում, որ Bell-412 կրկնակի նշանակության ուղղաթիռ է։ Այն կարող է կիրառվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։ Նրա խոսքով` հնարավոր է` ԱՄՆ–ի օրենսդրության մեջ կրկնակի նշանակության սպառազինության վաճառքի վերաբերյալ բացթողում կա։

«Օրինակ` Գերմանիայի օրենսդրությունում էմբարգոյի դեպքում միշտ նշվում է` ռազմական ու կրկնակի նշանակության ապրանք։ Այն թույլ չի տալիս կրկնակի արտահանել իր տեխնիկան, եթե դրանց համար էմբարգո է գործում։ Գերմանիան արդեն կանխել է Թուրքիայի նման գործողությունները», – ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Bell-412–ին, ապա իրենց տակտիկա–տեխնիկական բնութագրով դրանք չեն գերազանցում Ադրբեջանի կամ Հայաստանի ունեցած ուղղաթիռները։

Նրա կարծիքով` այստեղ կարևորը նախադեպն է։ Կան տեխնիկայի այլ տեսակներ, որոնք հնարավոր է գնել քաղաքացիական նշանակության քողարկմամբ ու բանակի համար արդիականացնել։ Նար խոսքով` այդպես է անում նաև Չեխիան, որը հայտնում էր, որ միայն «Tatra» բեռնատարներ է վաճառում։ Սակայն բոլորը գիտեն, որ Սլովակիայում դրանց վրա սպառազինություն են տեղադրում ու Իսրայելի միջոցով Ադրբեջան է ուղարկում արդեն որպես «Դանա» ինքնագնաց։

«Ադրբեջանը փորձում է այդ գնումն օգտագործել քարոզչական նպատակներով։ Իբր թե նրանք տեխնիկա, այդ թվում նաև ամերիկյան տեխնիկա գնելու հնարավորություն ունեն։ Կարևոր չէ` ինչ տեխնիկա, նրանք դա PR-ի համար են օգտագործում», – ասաց Հովհանիսյանը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Մենք պետք է օգնենք, որ ամերիկացները հասկանան` ադրբեջանցիները խաբել են, թե ոչ»

Ռազմական առումով դրանք Հայաստանի համար լուրջ վտանգ չեն ներկայացնում, սխալ կլինի «կուլ տալ» խայծը։ Սակայն պետք է նպատակաուղղված կերպով պարզել` ինչպես է տեխնիկան Բաքու հասել։

Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտնել էր, որ ամերիկյան կողմի պատասխանից հասկացել է` ինչպես են ամերիկյան ուղղաթիռները հայտնվել Ադրբեջանի ձեռքերում։ Պարզվել է` Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Այդպիսով Ադրբեջանը ուղղաթիռները ձեռք է բերել որպես քաղաքացիական, հետո նոր դրանք ռազմականացրել են։

Bell-412–ը Ադրբեջանի գնած առաջին ուղղաթիռն է, որը ռուսական/խորհրդային արտադրության չէ։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ–ում օրենսդրական մակարդակով արգելվում է միմյանց հետ հակամարտող կողմերին զենք մատակարարել։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ արգելքի տակ են ընկնում։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի է ԱՄՆ–ում գործում է 907–րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ կերպ աջակցել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։

Լրահոս
0