00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:43
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արայիկ Հարությունյանը պատասխանում է Դեմոյանի մեղադրանքներին. հակամարտությունը թեժանում է

© Sputnik / Aram NersesyanМинистр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարը տեղեկացրեց, որ ինքն այսօր դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի զբաղվեն Հայկ Դեմոյանի անօրինականություններով։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայկ Դեմոյանը Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը`անդրադառնալով Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Հիշեցնենք, որ Հայկ Դեմոյանն այսօր ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իր բացակայելու հանգամանքից, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել նրա առանձնասենյակ:

«Այնուհետև այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ են կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսևորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլևս արգելված է»,–գրել է Դեմոյանը:Նրա հավաստմամբ` վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել է կապ հաստատել և հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ իր կարգավիճակը և թանգարանում առկա խնդիրները քննարկելու: «Փոխարենը, մերժում ստանալով, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, սպառնաց ինձ, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իմ մուտքն այնտեղ արգելելու համար»,–նշել է Հայկ Դեմոյանը` այնուհետև անցնելով անձնական մեղադրանքների:«Հայկ Դեմոյանը որևէ պաշտոն չունի թանգարանում, և անցած տարի դեկտեմբերին որոշում է կայացվել, որ ցեղասպանության թանգարան ինստիտուտում ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ, այնուհետև Հայկ  Դեմոյանը երկրում չի եղել:

Айк Демоян - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության հարցն անվտանգության հարց է

Այս տարի հունիս ամսվա սկզբից նա վերադարձել է և զավթել է տնօրենի սենյակը, և ես երեկ տեղեկացա, որ նա օգտագործել է տնօրենի մեքենան»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը և նշեց, որ իրենք չեն ցանկացել աղմուկ բարձրացնել և զգուշացրել են Հայկ Դեմոյանին, որ այն ինչ անում է հակաօրինական է։ Իսկ իշխանություններն իրավունք ունենի իրավապահ մարմիններին դիմել և վերջ տալ այդ անօրինականությանը:

Առանց տեղեկացնելու թանգարան իր այցի մասին խոսելիս` Արայիկ Հարությունյանը ասաց, որ ինքը ԿԳ նախարարն է և իրավունք ունի գնալ առանց տեղեկացնելու: «Այդ սենյակում տեղի է ունեցել իմ հանդիպումը փոխտնօրենի հետ, պարոն Դեմոյանը, որ այս ստատուսներից երևում է, որ ուշադրության լուրջ կարիք ունի, գրել էր, որ ինչ-որ խնդիրներ կան ինստիտուտում, բայց փոխտնօրենների, անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ոչ մեկ չի մատնանշել որևէ խնդիր»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով Հայկ Դեմոյանի խայտառակ փաստեր ներկայացնելու հայտարարությանը` Արայիկ Հարությունյանն ասաց, որ թե՛ Հովհաննես Հովհաննիսյանը, թե՛ ինքը մութ պատմություններ չունեն։

Դիտարկմանը, թե ըստ Դեմոյանի՝  ԿԳՆ իրավաբանական վարչության պետը հայտարարել է, որ խախտվել են իր իրավունքները, նա ասաց, որ կզրուցի և կհասկանա` ինչի մասին է խոսքը: Համատեղ ասուլիսի Դեմոյանի առաջարկին Արայիկ Հարությունյանը հետևյալ կերպ պատասխանեց.

«Այլևս այսքան անմակարդակությունից հետո, չեմ կարող նման մարդու հետ որևէ շփում ունենալ»:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ Հայկ Դեմոյանի հետ անձնական խնդիրներ չունեն, և որ ինքը մտահոգվելու որևէ հիմք չունի: Նախարարը տեղեկացրեց, որ ինքն այսօր դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի զբաղվեն Հայկ Դեմոյանի անօրինականությունները պարզելով։

Լրահոս
0