ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ զինվորների սննդակարգի հարցը քննարկվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
Նա կոչ արեց մամուլի միջոցով տեղեկացնել բոլոր այն փաստերի մասին, որոնք վերաբերում են զինվորների թերսնմանը կամ դիրքեր սննդի մատակարարման ուշացումներին։
«Դիմեք վարչապետի աշխատակազմ, գրեք սոցցանցերում. օգնեք մեզ գտնել այդ հասցեները և արագ լուծել այդ հարցերը»,–հորդորեց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ զինվորը պիտի լինի կուշտ, ունենա լավ հագուստ։
«Մեզ համար առաջնային է բանակի չարաշահումները պատժելը: Եթե մինչև հիմա միայն ճառեր էին այդ մասին ասվում, հիմա զինվորի հաց ուտողը պատժվելու է: Բայց չեմ ուզում ընդհանուրի տակ նվիրված սպաների ու հրամանատարների անունը սևացնել: Լրջորեն զբաղվելու ենք բանակով»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը հավաստիացրեց, որ պատժվելու են բոլոր սպաները, որոնք կփորձեն ահազանգող ծնողի որդուն նեղացնել: