00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանն ավանտյուրիզմի «գերության մեջ». ի՞նչ սպասել Թուրքիայից ընտրություններից հետո

© Photo : DHAРеджеп Эрдоган
Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված կլինի տնտեսական խնդիրներ լուծել, ապահովել հասարակական-քաղաքական միասնությունն ու կարգավորել քրդական ճգնաժամը, համոզված է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում գործող նախագահի և նրա գլխավորած կուսակցության հաղթանակը ավտորիտարիզմի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական իշխանության հետագա ուժեղացման կհանգեցնի։ Այս մասին երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Карен Ованнисян, эксперт по региональным вопросам, тюрколог - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Էրդողանի ձեռքերն արդեն ազատ են»

Պետության ղեկավարը միաժամանակ հասարակական-քաղաքական և տնտեսական բնույթի լուրջ մարտահրավերների կբախվի։

Հայտնի է, որ արտահերթ ընտրությունների պատճառը հենց տնտեսության մեջ առկա խնդիրներն էին։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշն անշեղորեն նվազում էր, և ընտրությունների հետագա ձգձգումը կարող էր չափազանց բացասական հետևանքներ ունենալ Էրդողանի համար։

Երեկվա ընտրությունները ցուցադրեցին նաև քրդական գործոնի ուժեղացումը։ Անկախ վերջին տարիների տոտալ ճնշումից, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կարողացավ ոչ միայն պահպանել, այլև աննշան չափով մեծացնել իր տեղը խորհրդարանում (նախկին 59-ի փոխարեն 68)։

Սաֆրաստյանը կանխատեսում է, որ քրդական խնդիրը հետագայում ավելի կսրվի։ Զուգահեռ հասարակության մեջ ուժեղանում են պանթուրքական տրամադրությունները։ Եվ այն փաստը, որ Էրդողանի կուսակցությունը դաշինք է կազմել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, նշանակում է, որ իշխանության մեջ կամրապնդվի պանթուրքական, ուլտրաազգայնական թևը։ Եվս մեկ հետաքրքրական փաստ` «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս ընտրությունների ժամանակ 7%-ով պակաս քվե է ստացել 2015 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունների համեմատ։

«Էրդողանը կորցնում է իր վարկանիշը, նա և իր կուսակցությունն այլևս այդքան պահանջված չեն, որքան նախկինում։ Եվ մոտ ժամանակում, տնտեսության անկմանը զուգահեռ, նախագահի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության հեղինակությունը նվազելու է», — ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ ելնելով ընտրությունների արդյունքների աշխարհագրությունից` մեր առաջ երեք տարբեր Թուրքիա կա։ Նախևառաջ երկրի կենտրոնական հատվածն ու մերձսևծովյան շրջաններն են իրենց ձայները տվել Էրդողանին և նրա կուսակցությանը։ Երկրորդ պայմանական Թուրքիան արևմտյան և հարավարևմտյան ափամերձ քաղաքներն ու գավառներն են, որտեղ բնակչությունը ավանդաբար հանդես է գալիս աշխարհիկ Թուրքիայի օգտին և կողմ է քվեարկել քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությանը։ Եվ երրորդ Թուրքիան երկրի արևելքն ու հարավ-արևելքն են, որը մեծապես բնակեցված է քրդերով։ Սա քրդամետ կուսակցության հիմնական ընտրական կորիզն է։ Փորձագետը կարծում է, որ այս պառակտումը մոտակա տարիներին կպահպանվի։

Выступление Реджепа Тайипа Эрдогана перед сторонниками во время митинга (16 июня 2013). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանը ճակատագրական սխալ է գործում՝ Արցախի հարցն օգտագործելով նախընտրական քարոզարշավում

Անդրադառնալով Թուրքիայի հետընտրական արտաքին քաղաքական կողմնորոշումներին` Սաֆրաստյանն ընդգծեց, որ Անկարան կշարունակի իր զավթողական և ավանտյուրիստական քաղաքականությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում։ Սա պատճառներից մեկն է, ըստ որի` պետք չէ Թուրքիայից ակտիվություն ակնկալել Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունների 99,2% քվեաթերթիկների մշակման տվյալներով Էրդողանը հաղթանակ է տարել 52,6% արդյունքով, նրա հիմնական մրցակիցը` քեմալական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն, ստացել է քվեների 30,7%-ը, քրդամետ կուսակցության առաջնորդ Սալահաթին Դեմիրթաշը` 8,4%-ը, «Լավ կուսակցության» նախագահ Մերալ Աքշեները` 7,3%-ը, Թեմել Քարամոլաօղլուն` 0,9%, Դողու Փերինչեքը` 0,2%-ը։

Խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը, որը 99,6% քվեաթերթիկների մշակման տվյալներով` ստացել է քվեների 42,5%-ը, «Ազգային շարժում» կուսակցությունը` 11,1%։ Այսպիսով, նրանց միավորող Ժողովրդական դաշինքը ստացել է քվեների 53,6%-ը և խորհրդարանի 600 մանդատից 343-ը։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն ունի մոտ 22,6%, Լավ կուսակցությունը` 10,0%, «Երջանկություն» կուսակցությունը` 1,4%, նրանց միավորող Ազգային դաշինքը` 34,0%։ Քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը խորհրդարան է անցնում քվեների 11,7%-ով։

Լրահոս
0