ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հանրապետության հյուսիսային շրջաններում հունիսի 25-ին, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ըստ օդերևութաբանների` հունիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` հունիսի 25-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 33-35, գիշերային ժամերին` 19-21 աստիճան տաքություն։