ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Երևանի Արցախի պողոտայում երեկ՝ հունիսի 23-ին, ժամը 11։00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սամվել Ալեքսանյանի վարած Opel մակնիշի 35 MO 836 համարանիշի և Yamaha մակնիշի NO 122159 համարանիշի մոտոցիկլետը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մոտոցիկլավարը Իտալիայի Հանրապետության քաղաքացի՝ Ջենովա քաղաքի բնակիչ Միքելե Պլաչիդոն է եղել։
Անուն–ազգանունների զուգադիպությունն այսքանով չի ավարտվում։
Ըստ կայքի` տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանը, որը գործընկերների մոտ ավելի շատ հայտնի է «Շերլոկ Հոլմս» մականվամբ։