ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «911» ծառայությունը հունիսի 24-ին, ժամը 11:02-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել Օ. Ղ.-ի (ծնված 1944 թ.) դին: