ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. Տարբեր երկրներից ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Ռուսաստան ժամանած երկրպագուները Մոսկվայի Նիկոլսկի փողոցը իսկական պարահրապարակի էին վերածել։ Տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են երկրպագուները զվարճանում, ծածանելով իրենց երկրների դրոշները «Մի գնա» հայկական հիթի ներքո, հրապարակվել է Instagram–ի «pox_chka» էջում։
«Տարբեր երկրների երկրպագուներ Մոսկվայի կենտրոնում զվարճանում են #migna–ի ներքո», – տեսանյութի տակ գրել է էջի ադմինիստրատորը։
Տեսանյութը մոտ 24 ժամվա ընթացքում ավելի քան 81 հազար դիտում է ունեցել։
«Ճիշտ են անում, նորմալ երգ են լսում», – գրել է skripach_artem–ը։
Նրա հետ համակարծիք էին նաև մյուս օգտատերերը։
Հիշեցնենք, որ 2017թ.–ին Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի «Մի գնան»` ֆրանսիացի մեգաաստղ Maître Gims կատարմամբ, «պայթեցրել» էր համացանցը։
«Մի գնա» երգը ձայնագրվել է 2016թ.–ին ռեփեր Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի կատարմամբ։
«Մի գնա» երգն իր մուղամի ելևէջներով հիթ է դարձել բազմաթիվ երկրներում։
Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։