ՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր` հունիսի 22-ին, պտտահողմ է նկատվել։
«Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ու տեղեկացրել Հայաստանում նկատված պտտահողմի մասին:
«Այս պահին Մարտունիից դեպի Վարդենիս գնացող ճանապարհի աջ կողմում առկա է պտտահողմ»,- գրել է նա։
Սուրենյանը նաև լուսանկարներ է հրապարակել։