00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռաֆտինգ Դեբեդի վրա. էքստրեմալների համար Հայաստանում նոր տուրեր են մեկնարկում

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցКубок России по рафтингу "Интерралли Белая 2018"
Кубок России по рафтингу Интерралли Белая 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռաֆտինգ–տուրերի իրականացման ժամանակ Հայաստանը համագործակցելու է Վրաստանի ռաֆտինգի ֆեդերացիայի հետ. այստեղ այդ մարզաձևն արդեն բավական զարգացած է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարել են Հայաստանի համար համեմատած նոր զբոսաշրջային նախագծի գործարկման մասին. այսուհետ Լոռու մարզում` Դեբեդ գետի վրա, կանոնավոր կերպով ռաֆտինգ–տուրեր կանցկացվեն։

Генрих Мхитарян в матче английской Премьер лиги Манчестер Юнайтед - Арсенал (29 апреля 2018). Мачестер, Великобритания - Sputnik Արմենիա
«Լեգալ Սպորտը» լեգալ քայլերով ֆուտբոլային տաղանդներ է փնտրում Հայաստանում և աշխարհում

«Շատ կարևոր նախագիծ է, քանի որ զբոսաշրջության զարգացումը առանցքային նշանակություն ունի մեր երկրի համար։ Ռաֆտինգ–տուրերը, բացի ամենից, կոչված են դիվերսիֆիկացնել և ապակենտրոնացնել Հայաստանում զբոսաշրջությունը։ Նախագիծը կխթանի տարածաշրջանային և ագրո զբոսաշրջությունը։ Բացի այդ, Հայաստանն այս նախագծի շնորհիվ ավելի մրցունակ կդառնա տարածաշրջանում», – լրագրողներին ասաց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը։

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն իր հերթին նշեց, որ ռաֆտինգ–տուրերի անցկացման ծրագիրն արդեն մոտ մեկ տարի է ինչ մշակվում է։

Նա պատմեց, որ Հայաստանի համար սա նոր զբոսաշրջային պրոդուկտ է, որն արժե զարգացնել։ Լրագրողների և ոլորտի պրոֆեսիոնալների համար ճանաչողական տուր կանցկացվի հունիսի 26-ին, իսկ հունիսի 27-ից ամենօրյա տուրեր կկազմակերպվեն բոլոր ցանկացողների համար։

«Ինչպես հայտնի է, ռաֆտինգը բավական զարգացած է հարևան Վրաստանում, և տուրերի իրականացման ժամանակ մենք համագործակցում ենք Վրաստանի ռաֆտինգի ֆեդերացիայի հետ, որը մեր հիմնական գործընկերներից մեկն է։ Արդեն պայմանավորվածություններ կան համատեղ միջոցառումներ և մրցումներ անցկացնելու վերաբերյալ», – պատմեց Ասատրյանը։

Футбол. ЧМ-2018. Матч Уругвай - Саудовская Аравия - Sputnik Արմենիա
«Ջան, Ուրուգվայ, մենք քեզ հետ ենք». Ռոստովի հայերը սատարել են հավաքականին

Նրա խոսքով` տուրերի մասին ողջ անհրաժեշտ տեղեկությունը կարելի է ստանալ ռաֆտինգի Facebook–յան էջում և Rafting.am կայքում։

Ասատրյանն ավելացրեց, որ ռաֆտինգի Հայաստանի թիմը մտադիր է հայտ ներկայացնել տարածաշրջանային և միջազգային մրցումներին մասնակցելու  համար։

Միևնույն ժամանակ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանն ավելացրեց, որ շուտով նաև այլ զբոսաշրջային ծրագրեր կներկայացվեն ՀՀ Լոռու մարզում։

Հայաստանում ռաֆտինգ–տուրերն անցկացվում են ՄԱԿ–ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում, որը միտված է զարգացնել զբոսաշրջությունը 60 գյուղական համայնքներում։ 3 մլն դոլար արժողությամբ նախագիծը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության կողմից։

Ծրագրի իրականացմանն աջակցում են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ու Զբոսաշրջության պետական կոմիտեն։

Լրահոս
0