ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից` հավելելով, որ առաջնության խաղացանկը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները կհայտնեն լրացուցիչ: