00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատիվ են տալիս ձախ ձեռքով». ի՞նչ արժեն գեներալի ուսադիրները Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян
XVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որոշ «պարկետային» գեներալներ կոչումներ են ստանում քաղաքական խաղերի արդյունքում, երբեմն պարզապես գնում են դրանք։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Հայաստանում գեներալների քանակն ու կոչումներ շնորհելու չափանիշները պետք է վերանայվեն, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց ՀՀ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Լևոն Ստեփանյանը։

Նրա խոսքով` Հայաստանում գեներալի կոչումը վարկաբեկված է ամենասկզբից։ Գեներալը պետք է կոչում ստանալու համար պատրաստվի երկար տարիներ։

«Միայն զինվորական ուսման համար 8-10 տարի է պետք, էլ չեմ ասում բանակում ծառայելու մասին։ Զինվորականը պետք է երկար ճանապարհ անցնի ռազմական ուսումնարանից մինչև բարձրագույն ղեկավարություն… Այդ գործընթացն առնվազն 18 տարի է տևում», – ասաց Ստեփանյանը։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Գեներալի անունով հիմնադրամի միջոցները, հնարավոր է, ծախսվել են ոչ նպատակային. ՀՔԾ

Հայաստանում, նրա խոսքով, կոչումն այդ նվերի է վերածվել որոշակի ծառայությունների դիմաց։ Այդ հարցում միշտ էլ տարաձայնություններ են եղել շարքային զինծառայողների և դաշտային հրամանատարների միջև։

Ստեփանյանի խոսքով` գաղտնիք չէ նաև այն, որ մի շարք գեներալներ կոչումներ են ստացել քաղաքական խաղերի համար։

«Օրինակ, նրա համար, որ կեղծում էին ընտրությունները, ձայներ էին բերում։ Դա գաղտնիք չէ», – ասաց Ստեփանյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նման գեներալներին «կոլխոզի նախագահների» հետ համեմատելը, ինչը նախօրեին թույլ տվեց Արցախի ՊԲ–ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, այդքան էլ կոռեկտ չէ։ Ստեփանյանի խոսքով` կոլխոզի նախագահների մասին նա ավելի լավ կարծիք ունի։

«Հայաստանում գեներալ եմ ճանաչում, որը կոչում է ստացել ձևերի համար, մեկ այլ գեներալ էլ, նույնիսկ չգիտեր, թե ինչպես են ողջունում։ Ողջունում էր ձախ ձեռքով։ Գեներալ գիտեմ, որը դանակ–պատառաքաղից օգտվել չգիտի, մյուսը չգիտեր, որ Արարատը Հայաստանի տարածքում չի գտնվում», – ասաց Ստեփանյանը։

Նա նշեց, որ որոշ մարդիկ «կազակային գեներալի» կոչում են գնում 300 դոլարով։ Հագնում են համազգեստը ու դրանով վախեցնում ոստիկանության աշխատակիցներին, որպեսզի ճանապարհներին իրենց չտուգանեն։

Ստեփանյանը նշեց, որ բանակում և ոստիկանությունում չափից շատ են բարձրաստիճան սպայական կոչումները, ինչը չպետք է լինի։

Министры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018). - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Բաքուն չի կարող ագրեսիայի դիմել Նախիջևանի կողմից. բացատրում է գեներալը

«Գեներալից օրինակ պետք է վերցնեն զինվորները։ Նա պետք է կուլտուրա ունենա, այդ թվում` հակառակորդի լեզուն իմանա։ Նրանցից ո՞ր մեկը գիտի», – ընդգծեց Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանին, ապա նա այս գործում որևէ բացահայտում չի տեսնում։ Այդ մասին բոլորը վաղուց գիտեին։

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի, Էջմիածին քաղաքի մի քանի հասցեներում գտնվող, իրեն պատկանող առանձնատներում պահելու, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։

Դատախազությունը նրան մեղադրում է զինված ուժերի զենքը և այլ ունեցվածքը հափշտակելու համար։ Այդ հոդվածներով 2-6 և 5-8 տարվա ազատազրկում է սպառնում։

Հունիսի 20-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ գեներալ Մանվելի ևս մեկ պահեստ է հայտնաբերվել Արցախում։

Լրահոս
0