00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկրապահի» գլուխը պե՞տք է կտրել. ինչ է առաջարկում ՀՀ նախագահի խորհրդականը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Церемония принесения присяги юными добровольцами Союза "Еркрапа" в Гюмри
Церемония принесения присяги юными добровольцами Союза Еркрапа в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կազմակերպությունը պետք է զբաղվի իր գործառույթներով, իսկ անդամները չպետք է «ընտրյալներ» զգան իրենց, կարծում է Հայաստանի նախագահի խորհրդականը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. «Երկրապահ» կամավորների միությունը փոփոխության կարիք ունի, այլ ոչ թե կազմալուծման, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը` մեկնաբանելով ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված իրավիճակը։

Полиция Армении проводит обыск в офисе Еркрапа (20 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում

Ավելի վաղ Երևանում ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Երկրապահ» Կամավորների միության նախագահ Մանվել Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու մասին։

«Երբ կազմակերպությունը նոր էր ձևավորվել, ի՞նչ նպատակներ ուներ։ Հնարավոր է` դրանք ճիշտ չեն դրվել, բայց այդ ինստիտուտի գոյությունը նպատակահարմար է եղել։ Գուցե պետք է խոսել փոփոխության մասին, այլ ոչ թե վերացնելու. չվերցնեն կացինը և գլուխը կտրեն», — ասաց Պողոսյանը։

Ըստ Թևան Պողոսյանի` բոլոր համակարգերում փոփոխություններ պետք է կատարվեն և աշխատաոճը պետք է փոխվի, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցում։

«Մենք հիմա էլ ունենք անվտանգության խնդիր։ Ուրեմն պետք է այնպես կազմակերպենք, որ յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը կամավոր է, զորավարժությունների ձևը պետք է փոխել ուրեմն, ոչ թե միայն ԵԿՄ անդամները կամավոր լինեն։ Բոլորը մտածում են. դե, երբ կռիվ կլինի, երկրապահի տղերքը կգնան, մենք ստեղ կնստենք։ Իսկ միգուցե ամեն մեկս պիտի ասենք, որ ես էլ եմ երկրապահ ու մի խումբ մարդիկի իրենց այլ կարգավիճակում չեն զգա, ընտրյալ չեն զգա ու չեն մտածի, որ ինչ ուզեն կանեն։ Գայթակղությունը շատ մեծ է»,- ասաց նա։

Консервы для солдат - Sputnik Արմենիա
«Զինվորի բաժին» մակագրությամբ սննդամթերք են գտել նաև Մանվել Գրիգորյանի` Արցախի առանձնատանը

Պողոսյանի կարծիքով, պետք է այնպիսի համակարգ ձևավորվի, որ Մանվել Գրիգորյանի նման անձինք այլևս չձևավորվեն։ «Խնդիրը անձի մեջ չէ, այլ երևույթների»,- շեշտեց նա։ 

Նախագահի խորհրդականը նշեց, որ պետք է կենտրոնանալ կազմակերպության վրա դրված գործառույթների վրա. օգնել վետերաններին, դաստիարակել երիտասարդությանը և նրանց փոխանցել մարտական փառքի պատմությունը, անցկացնել ռազմական նախապատրաստություն։

Այդ ամենը պետք է առավելագույն թափանցիկ լինի։

Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» թերթին ասել էր, որ «Երկրապահը» պետք է լուծարվի և դառնա պատերազմն անցած մարդկանց ակումբ։ Նա անձամբ հրաժարվել էր միությունը գլխավորելու ազատամարտիկների առաջարկից։

Լրահոս
0