ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամանագիրը ստորագրել է այսօր՝ հունիսի 18-ին։
Մարտիրոսյանը ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել։
Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանը։