00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սկանդալ կենդանաբանական այգում. մասնագետը մեղադրեց, ԵԿԱ աշխատակիցը պնդեց` վտանգ չկա

© Sputnik / Asatur YesayantsЗоопарк
Зоопарк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) անվտանգությանը նվիրված ասուլիսը թեժ վիճաբանությունների հարթակ դարձավ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Այսօր համաճարակաբան Տիգրան Հակոբյանի մամուլի ասուլիսի ընթացքում վիճաբանություն ծագեց, երբ միջոցառման ընթացքում անսպասելի հայտնվեց Կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանը:

Зоопарк - Sputnik Արմենիա
Խուճա՞պ. թե... նախարարությունը կպատմի կենդանաբանական այգու վտանգավորության աստիճանի մասին

Մամուլի ասուլիսը նվիրված էր Երևանի կենդանաբանական այգու թեմային։ Քննարկվում էր անվտանգության հարցն ու մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ սանիտարական նորմեր են խախտվել, և այդ պատճառով որոշ կենդանիներ ձմռանը հիվանդացել են ու սատկել։

Համաճարակի ընթացքում կենդանաբանական այգի այցելելն արգելված էր։ Աշխատակիցները պնդում են, որ այսօր այգին անվտանգ է, քանի որ հիվանդ կենդանի այլևս չկա, իսկ դրանց փոխարեն նորերին են բերում։

Հակոբյանը թվարկեց այն պատճառները, որոնք կարող էին կենդանիների շրջանում տուբերկուլյոզի բռնկման հանգեցնել` ընդգծելով, որ այդ ամենը տեղի է ունեցել կենդանաբանական այգու տնօրինության անփութության պատճառով։

Հակոբյանը կենդանաբանական այգու տնօրինության հասցեին մի շարք մեղադրանքներ ու հակասական հայտարարություններ հնչեցրեց, Մկրտչյանը փորձեց միանալ վիճաբանությանը, հազիվ հասցրեց «բարի օր» ասել, երբ Հակոբյանն ընդհատեց նրան։

«Երբ խոսեցիք, ճանաչեցի ձեզ, — ասաց Հակոբյանը, — ի դեպ, վրդովված եմ ձեր հայտարարություններից։ Չի կարելի այդպիսի վերացական բաներ ասել», — ասաց Հակոբյանը։

Ереванский зоопарк. Рысь - Sputnik Արմենիա
Կենդանաբանական այգու խնդիրները 5 ամսվա վաղեմություն ունեն. ՍԱՊԾ

Այս մի քանի օրվա ընթացքում Մկրտչյանը բազմաթիվ անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսել է կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքի մասին։ Նրա կարծիքով` կենդանիները կարող էին մարդկանցից վարակվել, ու ոչ մի նորմեր էլ չեն խախտվել։

«Տուբերկուլյոզի եվրոպական քարտեզում Հայաստանը կարմիրով է նշված։ Մեզ մոտ հիվանդացության աստիճանը շատ բարձր է. չի բացառվում, որ կենդանիներն այցելուներից վարակված լինեն», — հակաճառեց Մկրտչյանը։

Վերջին տվյալների համաձայն` Հայաստանում տուբերկուլյոզի հիվանդացության աստիճանը 2016 թվականի համեմատ 14%-ով նվազել է։ 2017 թվականին Հայաստանում տուբերկուլյոզի 195 նոր դեպք է գրանցվել։ 2017 թվականի տվյալների համաձայն` յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվարկով մոտ 23 մարդ է հիվանդացել տուբերկուլյոզով, 2016 թվականին այդ ցուցանիշն ավելի բարձր էր` 27,4 մարդ։ 2017 թվականին 55 մարդ մահացել են տուբերկուլյոզից։

Հայաստանում 1078 մարդ ապրում են «տուբերկուլյոզ» ախտորոշմամբ, այս թվի մեկ երրորդը կանայք են։

Հակոբյանը նշեց, որ Մկրտչյանի խոսքերը «մոտ են իրականությանը»` միաժամանակ ակնարկելով, որ նա նախօրոք սերտած տեքստով է ասուլիսի եկել` վիճաբանություն սադրելու համար։

Породистые кавказские олени, привезенные из Ирана в Армению - Sputnik Արմենիա
Երևանի կենդանաբանական այգում կենդանիներ են սատկել. ինչո՞ւ և ե՞րբ

Հակոբյանը նշեց` որպես փորձագետ չի բացառում, որ կենդանիները կարող էին մարդկանցից վարակված կինել։ Նա հասարակությանը հորդորեց զգոն լինել, բայց նաև խուճապային տրամադրություն չստեղծել։

«Մարտին ինքս այնտեղ էի երեխաների հետ», — ասաց Հակոբյանը։

Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց համաճարակաբանին`ևս մեկն անգամ ընդգծելով, որ կենդանաբանական այգու աշխատակիցները հետազոտվել են, և բոլորն առողջ են։

«Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կարող էին կենդանիները տուբերկուլյոզով վարակված լինել, եթե բոլորն առողջ են», — հռետորական հարց ուղղեց Մկրտչյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ իր կարծիքն անփոփոխ է. կենդանաբանական նորմերի խախտումներ են եղել, հակառակ դեպքում կենդանիները չէին կարող հիվանդանալ, եթե անգամ այգում տուբերկուլյոզով հիվանդ հայտնվեր։

«Նորմալ սնվելու, հիգիենայի նորմերի պահպանման դեպքում այդպիսի բան չպետք է լիներ», — ասաց Հակոբյանը։

Կենդանաբանական այգու աշխատակիցն իր հերթին շարունակեց պնդել, որ այգի այցելելն անվտանգ է։

«Համաճարակաբանն ինքը հաստատեց, որ տուբերկուլյոզը վարակ չէ, այլ բակտերիա, այդ պատճառով համաճարակի մասին խոսք անգամ չի կարող լինել։ Տուբերկուլյոզը կարող է փոխանցվել բացարձակապես կենդանիների հետ շփումից հետո», —լրագրողների հետ զրույցում ասաց Արևիկը։

Նա նշեց, որ ավելի քան 25 կենդանի, որոնց մոտ տուբերկուլյոզ է հայտնաբերվել, քնեցվել են, հետո այրվել։

Նրա խոսքով` անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա տուբերկուլյոզի բռնկման առաջին դեպքն է։ Արխիվներում հիշատակվում է, որ Խորհրդային Միության տարիներին էլ են նման բռնկումներ եղել, որոնք նույնպես հաջողվել է մեկուսացնել։

Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգում ձմռանը սատկել են մի քանի կենդանիներ, այդ շրջանում այնտեղ այցելուներ չեն եղել։ Այգու աշխատակիցների հայտարարությամբ՝ այսօր այգի այցելելը վտանգավոր չէ, քանի որ հիվանդ կենդանիներ չկան, իսկ սատկածների փոխարեն բերվում են նորերը։

Հիվանդության առաջին զոհը դարձել է քարայծը, այնուհետև սատկել են լամաները, կամերունյան այծը և եղջերուները։

Լրահոս
0