00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաների նամակներն ու գողացած պահածոները. ինչպես Մանվելը թաղեց իր քաղաքական կարիերան

© Sputnik / Asatur YesayantsXVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян
XVI съезд РПА. Сейран Сароян и Манвел Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջնագծում ծառայող երիտասարդ զինվորներին գրված մանկական նամակները Մանվել Գրիգորյանի քաղաքական կարիերայի տապանագրերն են։

Շատ վաղուց, դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ բարձրաստիճան մի պաշտոնյայի հարցրի` ինչու գեներալ Մանվելի սանձերը չեն քաշում։

«Չէ որ գիտեք` ժողովուրդն ատում է նրան։ Տեղը դրեք, ձեր վարկանիշն էլ զգալիորեն կբարձրանա», — ասացի ես։

«Նույնիսկ եթե պատժենք նրան, միևնույնն է` մեր օգտին չեք քվեարկի, իսկ նա մեզ ձայներ է ապահովում», —հնչեց ցինիկ պատասխանը։

Депутат от фракции Елк Арам Завенович Саркисян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գեներալ Մանվելին «փչացրել» է Ռոբերտ Քոչարյանը. Արամ Սարգսյան

Եվ այսպես ավելի քան քսան տարի։ Նախագահները փոխվում էին, բայց յուրաքանչյուր նորընտիր նախագահն իրեն պարտական էր զգում Մանվելին, որը հաղթանակ էր ապահովում նրանց համար։

Գեորգի Դանելիայի հանճարեղ «Не горюй!» ֆիլմում մի կերպար կա` բեղավոր Վամեխ Վախարի իշխանը, որն ամբողջ շրջանին վախի մեջ էր պահում ու չխոնարհվող մարդկանց ստիպում էր համբուրել այն տեղը, որը նա էր մատնանշում։ Սակայն ֆիլմի հերոսը, որը «ժապավենով ու առանց ժապավենի» շքանշաններ ուներ, մեր գեներալի համեմատ հրեշտակ է։

Եթե պատմական անձանց հետ զուգահեռներ անցկացնենք, ապա ամենալավը հպատակների արյունով սնվող Վլադ Դրակուլայի հետ համեմատությունն է։

Մենք նրա մասին շատ բան գիտենք, շատ բան ենք լսել, շատ բաներ կարող ենք ենթադրել։ Բայց համոզված եմ, որ քննություն այնպիսի փաստեր կբացահայտի, որ կոմս Դրակուլայի արկածները դրա համեմատ պարզապես չարաճճիություն կթվան։

Մարդիկ վերջապես կսկսեն խոսել։ Ինչպես է նա կռվել, ռազմաճակատում նրա պատճառով քանի մարդ է զոհվել։ Ինչպես է թալանել երկիրը, քանի հոգու է նա իր բանդայի հետ ստորացրել, այլանդակել արդեն խաղաղ ժամանակ, քանիսից են խլել բիզնեսը, տները, մեքենաները, զրկել գոյատևելու միջոցից ու մարդկային արժանապատվությունից։

Հայաստանում ոչ ոք չէր կասկածում, որ գեներալի ու Արցախի հերոսի դիմակի տակ փորձառու ավազակ ու թալանչի է թաքնվում։ Բայց ԱԱԾ-ի երեկվա տեսանյութը ստիպեց, որ մարդիկ զարմանքից ցնցվեն։ Ժողովուրդը պատրաստ էր նրա տան խուզարկության ընթացքում տեսնել զենքի սարեր ու հարստություն, բայց ոչ առաջնագծի զինվորներին ուղարկված մանկական ծանրոցներ, որոնց պարունակությամբ նա կերակրում էր իր կենդանիներին։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. որքա՞ն գումար են գտել նրա տներում

Սա այն մարդն է, որի բուժման համար Ֆրանսիայում Պաշտպանության նախարարությունն արդեն քանի տասնամյակ շարունակ տարեկան 85 հազար դոլար է տրամադրում։ Սա այն մարդն է, որը տարիներ շարունակ գլխավորում է «Երկրապահ» կամավորների միությունը։ Այդ կամավորներից շատերն այսօր օրվա հաց չունեն։

Իսկական գեներալն այս ամենից հետո ինքնասպան կլիներ։ Սակայն սպայական պատիվն ու Մանվելի ուսադիրները լրիվ տարբեր բաներ են։ Չգիտեմ` օրենքով նրան ինչ պատիժ է հասնում։ Նախկինում նման մարդկանց տեղում գնդակահարում էին։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ինձ լիներ` նրան ու նրա հանցակիցներին կտանեի Էջմիածնի գլխավոր հրապարակ ու կստիպեի զինվորներից գողացած պահածոներն ու խտացրած կաթերն ուտել։ Տրաքելու աստիճան։

Ամենայն հավանականությամբ` հիմա տեղի ու անտեղի կսկսեն հիշել նրա կենսագրությունն ու քննարկել «Կրազների» վարորդներին։ Հանգիստ թողեք նրանց ու մի համեմատեք ծանր աշխատանք կատարող այդ վարորդների աշխատանքը սրա… դե ինքներդ հասկացաք։ Նրանք էլ հաստատ չեն ընդունում այդպիսի «գործընկերոջը»։

Մանվելի ու նրա նմանների ժամանակն անցել է։

Երեկ հեռուստացույցով ցուցադրված մանկական նամակները, որոնք նախատեսված էին առաջնագծում գտնվող տղաների համար, նրա քաղաքական տապանագիրն էր։

Եվ նա, ով որոշի այսօր պաշտպանել կամ արդարացնել գեներալ Մանվելին (լինի դա կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ հարգարժան մարդ), միանգամից կմնա հենց նույն խայտառակության տապանաքարի տակ։

Լրահոս
0