00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Իրանում քննարկում են սցենարներ․ չի բացառվում՝ համաձայնության գան Սիրիայի շիաների հետ․ Ոսկանյան
14:55
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պիտի անեն արցախցիները Մանվել Գրիգորյանի հետ. քաղտեխնոլոգի առաջարկը

© Sputnik / Arpi BeglaryanРезиденция Президента Республики Арцах
Резиденция Президента Республики Арцах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ստեղծված իրավիճակն ու հնարավոր լուծումներ առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի — Sputnik. Արցախի առաջին քայլը ստեղծված իրավիճակում պետք է լինի Մանվել Գրիգորյանին Արցախի հերոսի կոչումից զրկելը։ Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Երբ երկրորդ դասարանի երեխայի` հայ զինվորին նվիրած նկարը Մանվել Գրիգորյանի պահեստում է, խտացրած կաթի արկղերի կողքին…Հիմա սա արդարադատություն է, թե վենդետա»,– ասաց Քոչարյանն` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոստմանն այն մասին, որ հեղափոխությունից հետո վենդետա չի լինելու։

Манвел Григорян - Sputnik Արմենիա
Դավթյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

«Դրանով, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրեց առաջին հարվածը, որովհետև իր վստահության պաշարը շատ մեծ է, և շատերը չէին գնա հարձակման, թեև եղան նաև այդպիսիք։ Ամեն ինչ խաղաղվեց միայն այն բանից հետո, երբ ցուցադրեցին ԱԱԾ տեսանյութը»,– ասաց Քոչարյանը։

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջինը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվածի մասին` չսպասելով նախաքննական մարմնի կամ դատախազության պաշտոնական հայտարարությանը, քաղտեխնոլոգը արդարադատության նկատմամբ ճնշում կամ ուղղորդում չի համարում։

Նոր արտահերթ ընտրությունները, Կարեն Քոչարյանի համոզմամբ, անհրաժեշտ են, որպեսզի «քաղաքական դաշտում պղտորված ջրերը պարզվեն», և հանրությունն ինքը որոշի` ում է վստահում իր երկրի ղեկավարումը։

Թե որ քաղաքական ուժը որի հետ կմիավորվի նախընտրական փուլում Կարեն Քոչարյանը դժվարացավ կանխատեսել` հիշեցնելով, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ` անգամ ՀՀԿ–ի միավորումը «Քաղաքացիական պայմանագրին»։

Вице-спикер НС Армении Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Եթե գողություն եղել է, ապա արդարացում չկա Շարմազանովը` գեներալ Մանվելի գործի մասին

«ՀՀԿ էլ կա, ՀՀԿ էլ։ Ոչ ոք չի ասում, թե այնտեղ բոլորը Մանվել գրիգորյաններ են։ Հանրապետականը իշխանական, մեծ կուսակցություն էր, որն ուներ գաղափարական թև։ Ընդ որում, հետաքրքրական է, որ այս մարդիկ հասարակության համար շատ ավելի ատելի էին, բայց նրանք ավելի քիչ մեղք ունեին, քան նրանք, ովքեր թաքնվում են նրանց հետևում։ Քաղաքական թևն ու բիզնեսը, կրիմինալը ժամանակին բաժանվելու են իրերից և չի բացառվում, որ այդ թևի հետ Նիկոլ Փաշինյանն ընտրության գնա, բայց ոչ` մանվելգրիգորյանների Հանրապետականի հետ»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև վստահություն հայտնեց, որ առաջիկա արտահերթ ընտրությունները կլինեն արդար, այլապես կլինի հիասթափության այնպիսի ալիք, որի հետևանքները Կարեն Քոչարյանը չի ցանկանում անգամ պատկերացնել։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատան հետախուզության տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է գեներալը յուրացրել զինվորներին ուղարկված օգնությունը: Հայտնի դարձավ նաև, որ նա ահռելի քանակությամբ ապօրինի զենք-զինամթերքի է տիրապետում:

Լրահոս
0