00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կա ամեն ինչ. նույնիսկ տեղի հանդուգն տաքսիստները հետ չեն պահի կրկին այցելելուց

© Sputnik / Asatur YesayantsМитинг оппозиции на площади Республики (22 апреля 2018). Ереван
Митинг оппозиции на площади Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի զբոսաշրջիկ Յուլյա Կասյանովան, որն արդեն տեսել էր Հյուսիսային Կովկասի, Վրաստանի լեռները, որոշեց անպայման Հայաստան այցելել, վայելել տեղի լեռներն ու հին երկրի գեղեցկությունը, ինչպես նաև մաքուր օդ շնչել։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik, Անի Լիպարիտյան. Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկ Յուլյա Կասյանովան հասկացել է, թե ինչ է նշանակում սեր առաջին հայացքից` այցելելով Սևանա վանք, որտեղից հիանալի տեսարաններ են բացվում տարածաշրջանի ամենամեծ լճի` Սևանի վրա։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում ռուսաստանցին պատմել է, որ Հայաստան վաղուց է ցանկացել այցելել, սակայն որոշ պատճառներով երկար ժամանակ չէր կարողանում կայացնել այդ որոշումը։

«Հյուսիսային Կովկասում եմ ապրում` Ստավրոպոլում, հաճախ եմ ճամփորդում. եղել եմ Կարաչաևո–Չերկեսիայում, Կաբարդինա–Բալկարիայում, Չեչնիայում, Ինգուշեթիում, Օսեթիայում, Դաղստանում։ Վրաստան բարեկամների հետ տարվա մեջ 2-3 անգամ ենք այցելում ավտոմեքենայով։ Հայաստան չէինք հանդգնում գալ, քանի որ զբոսաշրջային ֆորումներում շատ են գրում վատ ճանապարհների մասին», – նշեց Յուլյան։

A post shared by Юлия (@lylapilyla) on Jun 12, 2018 at 1:45pm PDT

 

Սակայն ճանապարհորդը` Հայաստան այցելելով, համոզվեց, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ Կան իհարկե հատվածներ, որտեղ շինարարությունն ավարտված չէ, սակայն դա համատարած բնույթ չի կրում։

Արևի ու ծիրանի երկիր մեկնելու համար Յուլյան տոմսեր ձեռք բերեց ակցիայով և վայրէջք կատարեց Հյուսիսային մայրաքաղաք Գյումրիում։

Գրեթե շուրջերկրյա

Հյուրընկալ Հայաստանով Յուլյան միայնակ չէր ճանապարհորդում։ Ուղևորության ժամանակ ծանոթացավ Տատյանա անունով ևս մեկ զբոսաշրջիկի հետ։

Ռուսաստանցիների համար զբոսաշրջային տուրում ներառված էին այցելություններ Գառնի, Գեղարդ, Հաղարծին, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթև, Գոշավանք,  տպավորիչ էքսկուրսիա Սևանա լճի ավազանում և քարանձավային Խնձորեսկում, ինչպես նաև զբոսանք Երևանով։

Այժմ Յուլյան դժվարանում է մեկ բառ գտնել նկարագրելու համար, թե ինչի հետ է նրա մոտ ասոցացվում Հայաստանը։ Ասոցիացիաները շատ են. դերասան ՖրունզիկՄկրտչյան, ծիրաններ, Արարատ լեռ, վարդագույն քարից տներ, տոլմա, բարակ հայկական լավաշ, Սևանա լիճ, վանքեր և դուդուկ։

Դժվարություններ, խոհանոց և welcome back

Դժվարությունների մասին խոսելիս`ռուսաստանցին բողոքեց, որ տաքսու վարորդներ կան, որոնք անբարեխիղճ են, զբոսաշրջիկ տեսնելով անմիջապես գին են բարձրացնում։

A post shared by Юлия (@lylapilyla) on Jun 16, 2018 at 7:34am PDT

 

Ինչ վերաբերում է հայկական ուտեստներին, ապա, ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, ժամանակի մեծ մասը նա ճանապարհին է անցկացրել, այդ պատճառով էլ քիչ է կերել։ Սակայն հայկական խոհանոցի ամենալավ ուտեստները հասցրել է  համտեսել` տոլմա, սմբուկի ռուլետներն ընկույզով, լահմաջո, քաբաբ, չուչխել։ Բացի այդ` շատ է հավանել տեղական պաղպաղակը։

Յուլյան եղել է Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, և բոլոր հետխորհրդային երկրները համեմատելիս, ռուսաստանցին հասկացել է, որ Հայաստանը, որպես զբոսաշրջային վայր այդքան էլ լավ չեն գովազդում։

«Հայաստանը ավելի լավ լուսաբանման է արժանի Ռուսաստանում։ Երկրում շատ զբոսաշրջիկներ տեսանք, երեխաներ և մեծահասակներ, որոնց հետաքրքիր էր զբոսնելն ու տեսարժան վայրերն ուսումնասիրելը», – նշեց զբոսաշրջիկը։

Յուլյան ավելացրեց, որ Հայաստանում դեռ շատ չուսումնասիրված տեղեր են մնացել, այդ պատճառով էլ նա հաճույքով կվերադառնա մեր երկիր։

A post shared by Юлия (@lylapilyla) on Jun 14, 2018 at 2:07pm PDT

 

Հայաստանը ռուսաստանցու վրա հետաքրքիր զբոսաշրջային ուղղության տպավորություն է թողել, սակայն նրա համար առավել մեծ հետաքրքրություն է այցելությունն Արցախ։

Լրահոս
0