ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը երեկ ուշ երեկոյան այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Արման Թաթոյանn առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները, ինչպես նաև պատգամավորի առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Մի շարք հարցեր տեղում ստացել են լուծում:
Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Բերման ենթարկվածի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով: