00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կանգնած ենք գեներալի համար, «Սասնա ծռերի» համար ևս կանգնած էինք». Գրիգորյանի համախոհներ

© Sputnik / Janna PoghosyanАкция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван
Акция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի կողմնակիցները Նոր Նորքի դատարանի շենքի մոտ են։ Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել ձերբակալվածի համախոհների հետ և փորձել հասկանալ նրանց տրամադրությունները։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

26 աստիճան շոգ, կիրակի։ Մարդկանց մի հոծ զանգված կանգնած է Նոր Նորքի դատարանի շենքի մոտ, ծառերի ստվերում։ Շատերը հոգնած տեսք ունեն, 1.5 ժամ առաջ նրանք երթ էին սկսել Նալբանդյան փողոցից` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից։ Բոլոր այս հավաքված մարդիկ ՀՀԿ պատգամավոր և «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի համախոհներն են։ Պատգամավորին, Դոն Պիպո մականունը կրող քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի հետ միասին, երեկ ձերբակալել էին ԱԱԾ աշխատակիցները։ Այսօր այս դատարանում նրանց գործով լսումներ են տեղի ունենալու։

Эчмиадзин празднует свой 2700-летний юбилей - Sputnik Արմենիա
Կարեն Գրիգորյանը կմնա Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում

Հավաքվածները երկու խմբի են բաժանվում` նրանց հեշտությամբ կարելի է տարբերել արտաքին տեսքով։ Առաջին խումբը զինվորական համազգեստով մարդիկ են` «Երկրապահ» կամավորական միության ներկայացուցիչները։ Երկրորդ խմբի անդամները «Կարեն» գրությամբ դեղին կամ կապույտ գլխարկներ են կրում։ Նրանք Էջմիածնի բնակիչներ են։ Իսկ «Կարենը»` Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի ներկայիս քաղաքապետն է և Մանվել Գրիգորյանի որդին։

Զինվորական համազգեստով տղամարդկանց մեծ մասը նյարդայնացած ծխում է, լրագրողներին հարցերին պատասխանել չեն ցանկանում։ Զինվորական համազգեստով կանայք ավելի ակտիվ են և բարեհամբույր` ձեռքերին հայկական եռագույնն է։

— Մենք սատարելու ենք Արցախյան պատերազմի ցանկացած հերոսի։ Երբ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք մարտի էինք գնում, գեներալը մեզ ասաց. «Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի ոչ մի մազ չպակասի մեր պատանի զինվորների գլխից, – առանց պաթոսի պատմում են զինվորական համազգեստով երկու կին։

–Իսկ դուք սատարե՞լ եք «Սասնա ծռերի» անդամներին։ Չէ՞ որ նրանցից շատերն էլ պատերազմի վետերաններ են, – հարցնում եմ ես։

– Իհարկե, – պատասխանում է կանացից մեկը, – և՛ Պավլիկ Մանուկյանը, և՛ Արայիկ Խանդոյանը, և՛ Ժիրայր Սեֆիլյանը մեր հերոսներն են։ 2016 թվականի դեպքերի ժամանակ ամեն օր Խորենացի փողոցում էի։ Մի քանի օր առաջ էինք ուրախանում Սեֆիլյանի ազատման կապակցությամբ։ Գրիգորյանը նույնպիսի հերոս է։

Премьер-министр Армении Никол Пашинян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ են ձերբակալել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին. բացահայտում է Նիկոլ Փաշինյանը

–Գրիգորյանին մեղադրում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

–Թող դատարանը որոշի, թեև մենք այդ մեղադրանքներին չենք հավատում, —միջամտում է զրույցին մյուս կինը։

Էջմիածնեցիների ձեռքում Գրիգորյանի հերոսությունների մասին ցիտատներով թղթեր են, որոնք նրանք վերցրել էին ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից։

–Ինչո՞ւ «Կարեն», ոչ թե «Մանվել» գրությամբ գլխարկներ եք կրում, – հարցնում եմ կանանց, որոնց մի ձեռքում թղթերն են, մյուսում` հովանոցները. կիզիչ արևը շարունակում է այրել։

–Սրանով ուզում ենք ցույց տալ, որ մամուլը ստում է, թե Էջմիածնում բոլորը քաղաքապետի հրաժարականն են ուզում։ Մենք չենք ուզում, – ասում է էջմիածնեցի ակտիվիստ կանանցից մեկը,  Կարեն Գրիգորյանը  պետք է քաղաքապետ մնա, իսկ գեներալին պետք է ազատ արձակեն։ Ազատություն գեներալին։

Տասնյակ մարդիկ միանում են նրան` նույնը վանկարկելով, ծափահարում և սուլում են։ Երբ մի փոքր հանդարտվեցին, հարցնում եմ.

–Ինչպե՞ս եք վերաբերվում Գրիգորյանի դեմ հնչած մեղադրանքներին։

–Նա մեր հերոսն է, որևէ մեղադրանքի չենք հավատում։ Պատերազմի հերոսներն անազատության մեջ չպետք է լինեն, – կրկին պատասխանում է դեղին գլխարկով ակտիվիստ կինը։

Акция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ձերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի համախոհները բողոքի ակցիա են անցկացնում Երևանում

–Պատերազմի հերոսներ Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանն ու մյուսները անազատության մեջ են արդեն 2 տարի։

–Գիտեք, մենք Էջմիածնից ենք։ Էջմիածինը փոքր քաղաք է, և մենք պետք է սատարենք միմյանց։ Պավլիկին թող սատարեն նրա քաղաքի բնակիչները։

–Բացի այդ նրանցից ոչ ոք չի կռվել, մեր Մանվել Գրիգորյանի նման։ Չէ՞ որ նրանցից ոչ ոք գեներալի կոչում չունի, – ասում է մյուս ակտիվիստ կինը։

Դատարանի շենքին է մոտենում կարմիր–սպիտակ գույներով ավտոբուսը վրան Էջմիածին գրված։ Ավտոբուսից «Կարեն» գրությամբ նույնանման գլխարկներով մարդիկ և մոտենում զրուցակիցներիս։

–Ազատություն գեներալին։ Կարեն` քաղաքապետ, – սկսում են վանկարկել նրանք։

Նկատում եմ, որ «Երկրապահ» կամավորական միության անդամները նրանց չեն միանում։

– Իսկ ինչի համար բղավենք, – ժպտալով պարզաբանում է տարիքով մի տղամարդ, – սահմանին կբղավենք, թշնամու հետ դեմ առ դեմ։ Եթե գեներալը մեղավոր է, թող նրան նստեցնեն, եթե ոչ` թող ազատ արձակեն։ Մենք այստեղ կանգնած ենք հանուն արդարադատության։

Հիշեցնենք` հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ու տեղի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին, որը հայտնի է «Դոն Պիպո» մականունով։ Երկուսն էլ կասկածվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ։

© Sputnik / Janna PoghosyanՄանվել Գրիգորյանի կողմնակիցների բողոքի ակցիան
Акция протеста в поддержку задержанного депутата Манвела Григоряна (17 июня 2018). Ереван - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի կողմնակիցների բողոքի ակցիան
Լրահոս
0