ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
«Ես հիմա կարող եմ հաստատել, որ Էջմիածնում գործողություններ են իրականացվում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանը»,-ասաց ԱԱԾ մամուլի խոսնակը:
Նա նշեց, որ լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ։