Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանն այսօր` հունիսի 16-ին, ինքնագրեր բաժանեց երկրպագուներին` Երևանի «Մանկան» խաղալիքների խանութում ստորագրելով «Micki toy» խաղալիքների տուփերի, գնդակների, իր լուսանկարով պաստառների վրա։
«Ես շատ ուրախ եմ, որ կարող եմ լինել իմ երկրպագուների, երեխաների ու ֆուտբոլասերների կողքին: Չնայած «Micki toy»-ը խաղալիք է, ես ինձ եմ տեսնում նրա մեջ: Ուրախ կլինեմ, որ իմ պատկերով խաղալիքը հաջողություն, ուրախություն և առողջություն բերի իմ երկրպագուներին»- նշեց Մխիթարյանը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ:
Հավելենք, որ Մխիթարյանի ստորագրությունը ստանալու կամ նրա հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ էր, և մի պահ խանութում հրմշտոց սկսվեց: Բայց Մխիթարյանի ստորագրությունը զարդարեց շատերի գնդակներն ու «Micki toy» խաղալիքները:
Հավաքականի ավագը ժամանակի սղության պատճառով նախապես ասաց, որ լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ էլ չունի ու իր կայքը պաշտոնապես բացելուց հետո հեռացավ: