ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի տեսուչները գիշերային ստուգումներ են իրականացնում։ Երեկ գիշեր, մասնավորապես, մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններ, անակնկալ ստուգումներ արել եւ ակտեր գրել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«ՊԵԿ լրատվականից հաստատեցին տեղեկությունը՝ ասելով, որ գազալցակայանները ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում են, նաեւ գիշերային ստուգումներ են անում, բայց՝ հանրապետության բոլոր գազալցակայաններում»,- նշված է հոդվածում։
Թե ինչ արդյունքներ են գրանցել ստուգողները, խոստացել են ասել ավելի ուշ, երբ կամփոփեն արդյունքները, նախնական նշել են, որ 70 գազալցակայան են ստուգել, 61-ում ՀԴՄ կտրոնների հետ կապված խախտումներ են հայտնաբերել: