00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում կարող են ցավոտ միջամտություններ լինել. նախարար

© Sputnik / Armenuhi MkhoyanМинистр здравоохранения Армении Давид Тоноян посетил Гюмри (16 июня 2018)
Министр здравоохранения Армении Давид Тоноян посетил Гюмри (16 июня 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ծանոթացավ Գյումրու բուժհիմնարկների խնդիրներին և նշեց` ցավոտ միջամտություններն անխուսափելի են։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ առողջապահության նախարարությունն այս պահին Գյումրու ծննդատունը փակելու օրակարգային հարց չունի, այսօր Գյումրի կատարած ճանաչողական այցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա այցելեց Գյումրու այն հաստատություններ, որտեղ խնդիրներ կան:

Встреча-дискуссия с министром здравоохранения Армении Арсеном Торосяном (16 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Գենդերային հավասարություն պետք է սովորեցնել մանկապարտեզից»․ առողջապահության նախարար

Նախարարի առաջին կանգառը Գյումրու թիվ 1 պոլիկլինիկան էր, որը գործում է վարձակալված շինությունում և առաջ է եկել հաստատության հետագա գործունեության խնդիրը:

Թորոսյանն այցելեց նաև «Գյումրի ծննդատուն» ՓԲԸ: Շենքային պայմանների, ինչպես նաև մարզում գործող ևս 2 այլ ծննդաբերական հաստատությունների գործունեության պատճառով մի շարք խնդիրներ կան նաև այս կառույցում:

«Փաստացի Գյումրիում մենք ունենք 3 հաստատություն, որոնք մատուցում են մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնություն, ինչը բերել է նրանց 3-ի թերծանրաբեռնվածության: Պետք է ինչ-որ լուծում գտնել: Այդ լուծումների ժամանակ կարող են լինել մի քիչ ցավոտ միջամտություններ, բայց եթե դրանք չլինեն, ապա այս հաստատություններից որևէ մեկը լուծարվելու է»,-նշեց նախարարը:

Նախարարը խոստացավ վերանայել հաստատությունների ֆինանսավորման խնդիրը՝ ֆինանսները հատկապես մարզային թերֆինասավորվող բուժհաստատություններ ուղղորդելով:

«Մարզերում կադրերի ապահովվածությունը նորմայից 2 անգամ քիչ է, Երևանում՝ 2 անգամ շատ: Բարդ, երկար ժամանակ պահանջող հարց է, լուծում կարող է հանդիսանալ կլինիկական օրդինատուրայի թվերի ավելացումը, միևնույն ժամանակ նրանք պետք է իմանան, որ չեն գալիս «աքսորի»։ Դրա համար մարզային և քաղաքային իշխանությունները պետք է աջակցեն նրանց»-անդրադառնալով կադրային խնդրին` նշեց նախարարը:

Այցի ընթացքում նախարարը նաև եղավ Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոցում և Գյումրի կենտրոնում։

Առողջապահության նախարարը նաև վստահեցրեց, որ «դուխով» ու համարձակ պայքարելու է ոլորտում առկա կոռուպցիայի դեմ:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրսեն Թորոսյանը Գյումրիում
Министр здравоохранения Армении Арсен Торосян посетил Гюмри (16 июня 2018) - Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանը Գյումրիում
Լրահոս
0