00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքն ակտիվացել է. ինչ կա Ռուսաստանի հայերի միավորում ստեղծելու հետևում

© Sputnik / Karen YepremyanОсвящение храма Русской Православной Церкви во имя Воздвижения Животворящего Креста Господня в Ереване
Освящение храма Русской Православной Церкви во имя Воздвижения Животворящего Креста Господня в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի հայ երիտասարդությունը որոշել է «Ռուսաստանի հայերի միավորում» անվանմամբ նոր նախագիծ գործարկել։ Լրատվամիջոցներում և սոցցանցերում կարծիք է հնչել այն մասին, թե Հայաստանի հասցեին լրագրող Միխայիլ Լեոնտևի արված արտահայտության հետ կապված սկանդալից հետո հայկական սփյուռքը որոշել է ակտիվանալ։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Նոր կառույցը` «Ռուսաստանի հայերի միավորումը» Մոսկվայում է ստեղծվել և կոչված է զբաղվելու հայերի խնդիրներով։ Հասարակական կազմակերպության հիմնադիրները մտադիր են նախ և առաջ բարձրացնել հայերի վարկանիշը։

Sputnik Արմենիայի թղթակիցը կապ է հաստատել նոր կառույցի ղեկավարության, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության հետ, իմանալու միավորման ստեղծման նպատակների մասին, ինչպես նաև հասկանալ երկու կազմակերպությունների գործունեության տարբերությունը։

Առանց աշխարհաքաղաքական նրբերանգի

Հայաստանի մասին ռուս լրագրող, «Ռոսնեֆտ» պետական կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Լեոնտևի խիստ և կոպիտ արտահայտությունները բացասական գնահատականների առիթ են տվել հայերի կողմից`  ոչ միայն սոցցանցերում, այլև հանրապետության ԱԳՆ–ում, որը մեկնաբանել է Լեոնտևի անբարյացակամ պոռթկումը։ 

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Президента России Владимира Путина (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Վլադիմիր Վլադիմիրովիչն այդպիսի մարդ է. Փաշինյանը խոսել է Պուտինի մասին

Հիշեցնենք, որ «Կոմսոմոլսակայ պրավդա» ռադիոկայանի եթերում Լեոնտևը հայտարարել էր, որ «Հայաստանը պատմականորեն, քաղաքական առումով, ֆիզիկապես և նյութապես Ռուսաստանի համար բեռ է», և եթե հայերն «ուզում են թռնել», ապա Ռուսաստանին «ավելի հեշտ կլինի». նա նաև մի շարք այլ կոպիտ արտահայտություններ էր թույլ տվել։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այն ժամանակ ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները («թավշյա հեղափոխությունը») զուտ ներհայկական գործընթացներ են, որոնք աշխարհաքաղաքական նրբերանգ չունեն։ Մնացականյանն ավելացրել էր, որ հայկական կողմը կօգնի փորձագիտական հանրությանն ավելի լավ հասկանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել հանրապետությունում ապրիլին։

Սրան հետևեց Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը, որում նշված էր, որ կազմակերպությունը խորապես զայրացած է Հայաստանի և հայերի հասցեին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հնչեցրած անպատկառ ու ցինիկ արտահայտություններից։ Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ հաղորդման ժամանակ մասնակիցները թույլ են տվել իրենց մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված ցինիկ արտահայտություններ անել։

«Նրանք, անցնելով լրագրողական և մարդկային էթիկայի, ինչպես նաև իրավական և քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները, մի շարք անպատասխանատու և վիրավորական արտահայտություններ են արել մեր ժողովրդի հասցեին` անպարկեշտ խոսքեր օգտագործելով, որոնք չպետք է հնչեն եթերում, առավել ևս նման հայտնի ռադիոկայանի եթերում, ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդան» է», – նշված էր հայտարարության մեջ։

Ռուսաստանի հայերի միությունը նշել էր, որ նման անպատասխանատու և ծայրահեղական հաղորդումները ռուսական ԶԼՄ–ներում, որոնք հաճախ լայն հանրության կողմից ընկալվում են որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, կարող են վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին, թշնամանքի և անվստահության մթնոլորտ ստեղծել։

Այս մեկնաբանություններից հետո հաղորդում ստացվեց «Ռուսաստանի հայերի միավորման» ստեղծման մասին։

ԶԼՄ–ներում և սոցցանցերում կարծիք հնչեց, թե նոր կառույցը ձևավորվել է հենց Հայաստանի արտգործնախարարի հայտարարություններից հետո։

Ռուսաստանի հայերի միավորում

«Ռուսաստանի հայերի միավորման» հիմնադիրներից մեկը` Մուշեղ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ նախագծի գործարկման գաղափարը ծնվել է դեռ մեկ տարի առաջ, թեև բոլորը կարծում են, որ հայերն ակտիվացել են հենց Լեոնտևի հետ կապված սկանդալից հետո։

Первый рейс авиакомпнии Qatar из ереванского аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հարվածել են ուղևորներից մեկի ճակատին

«Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվեցին և որոշեցին միավորում ստեղծել, որը ցանցային կառույց կդառնա։ Ուզում էինք այնպիսի միավորում ստեղծել, որը պատրաստ կլինի հայրենակիցներին արդյունավետ օգնություն ցուցաբերել», – պարզաբանեց Սահակյանը։

Նա թվարկեց Ռուսաստանի հայերի միության և Ռուսաստանի հայերի միավորման տարբերությունները. երիտասարդ թիմ, կենտրոնացված կառավարման բացակայություն, որոշումները միաձայն չեն ընդունվելու, համանախագահների խումբ է ստեղծվելու։ Միավորումը փակ ակումբ չի լինելու, որը սպասարկելու է բացառապես կազմակերպության անդամների շահերը։ Ռուսաստանի հայերի միությունում, ինչպես նշեց Սահակյանը, միայն կազմակերպության անդամների խնդիրներն են լուծում։

«Մենք պաշտոնապես գրանցված չենք, նոր ենք փաստաթղթերը ներկայացնում։ Համագործակցելու ենք Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի, Մոսկվայի հայկական թանգարանի, «ՎԻՎԱ»` Հայաստանի բժիշկներ և կամավորներ (Врачи и волонтеры Армении) ՀԿ–ի հետ։ Մենք սպասում ենք բոլոր նրանց, ովքեր կարող են նախաձեռնությամբ հանդես գալ և ցանկանում են միանալ մեզ», – ասաց Sputnik  Արմենիայի զրուցակիցը։

Հիմնական նախագծերից մեկը կապված է հայրենակիցների սոցիալ–իրավական ադապտացիայի հետ. հայրենակիցներ, որոնք Ռուսաստան են եկել և բախվել նման խնդիրների հետ։ Թիմը կզբաղվի նաև այլ հարցերով, որոնք վերաբերում են, օրինակ, լեզվի պահպանմանը

Հայերի վարկանիշը բարձրացնելու և Ռուսաստանի տարածքում նրանց շահերը պաշտպանելու հետ մեկտեղ, կազմակերպությունն իր առջև նպատակ է դնում իրականացնել կրթական նախագծեր, ինչպես նաև այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն պահպանել և հանրահռչակել հայոց լեզուն և հայ մշակույթը։

Ռուսաստանի հայերի միություն

Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը նույնպես պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին` հայտարարելով, որ Ռուսաստանի հայերի միությունը ողջունում է նոր կազմակերպությունների ստեղծումը և համագործակցում է հայկական բոլոր միավորումների հետ, որոնք ուժերի ներածի չափով լուծում են հայ հասարակության առջև ծառացած խնդիրները։

Министры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018). - Sputnik Արմենիա
Բաքուն և Անկարան սեղմում են օղակը. ի՞նչ անի Հայաստանը

«Ռուսաստանի հայերի միությունը տեղյակ էր որ ինչ–որ հայկական ՀԿ են մտադիր ստեղծել։ Միջին օղակի աշխատակիցներից մի քանիսը հրավեր էին ստացել և նրանցից ոմանք ներկա էին շնորհանդեսին։ Այնտեղ, առաջին շարքում, նստած էին նաև Ռուսաստանի հայերի միության նախկին աշխատակիցները, որոնց մենք, ցավոք, ստիպված էինք ժամանակին հրաժեշտ տալ` խարդախության և կազմակերպության միջոցները յուրացնելու համար», – Sputnik Արմենիայի հետ զրույցում  նշեցին Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները։

Նրանք նշեցին, որ Ռուսաստանում բացվում, և ցավոք, փակվում են հարյուրավոր հայկական կազմակերպություններ։ Իրենց մասին բարձրաձայն հայտարարելով` նրանք կես տարի անց անհետանում են։

Մամուլի ծառայությունում նաև ավելացրեցին, որ «Ռուսաստանի հայերի միավորման» առանձնահատկությունը ոչ թե կոնկրետ ծրագրերն են, գործերն ու նախագծերը, այլ Ռուսաստանի հայերի միության քննադատությունը։ Հենց Ռուսաստանի հայերի միության հասցեին արված քննադատությունների շնորհիվ նրանց հաջողվեց իրեն վրա հրավիրել ԶԼՄ–ների ուշադրությունը, կարծում են Միությունում։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի հայերի միության  անդամները նոր կազմակերպությանը հաջող աշխատանք մաղթեցին։

«Խնդիրներ իրականում շատ կան։ Ուրախ ենք, որ Մոսկվայում նոր հասցե կհայտնվի, և օգնության կարիք ունեցող հարյուրավոր հայեր ոչ միայն Ռուսաստանի հայերի միությանը կդիմեն և աջակցություն կստանան», – ավելացրեցին Sputnik  Արմենիայի զրուցակիցները։

Ռուսաստանի հայերի միությունում հույս ունեն նաև, որ նոր միավորումը չի համալրի անկենսունակ կազմակերպությունների շարքերը։

Լրահոս
0