00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Սարգսյանի փաստաբանները հերքում են. ո՞վ է մեղավոր «Նաիրիտի» հարցում

© Photo : official site of the President of RAТигран Саргсян
Тигран Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչները հերքում են Աշոտ Գրիգորյանի մեղադրանքները և փոխադարձաբար նրան մեղադրում դատական պրոցեսներն արհեստականորեն ձգձգելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որով հերքում է «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանի` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված մեղադրանքները։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2016 թվականից «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը պարբերաբար ասուլիսներ է հրավիրում կամ հարցազրույցներ տալիս և ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտչական անհիմն հայտարարություններ է տարածում։

Завод Наирит - Sputnik Արմենիա
«Սարգսյանին դատել». Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է գործարկել «Նաիրիտը»

«Եվ հենց  2016-ին հնչեցրած այդպիսի  հայտարարությունից հետո ՀՀ նախկին վարչապետը Աշոտ Գրիգորյանի և մի շարք լրատվամիջոցների դեմ հայց է ներկայացրել, պահանջելով հերքել տարածված զրպարտությունը, ինչպես նաև Աշոտ Գրիգորյանից պահանջել է  բարոյական վնասի նյութական փոխհատուցում:

Գործի քննությունը շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում։ 2016 թվականի դեկտեմբերից առ այսօր կայացել է 7 դատական նիստ, դրանց մի մասը հետաձգվել է հենց Աշոտ Գրիգորյանի՝ Հայաստանի դատական իշխանության հանդեպ ոչ այնքան հարգալից վերաբերմունքի,  ոչ այնքան պատասխանատու  գործելաոճի պատճառով։ Պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով գործի քննության համար շուրջ մեկ ու կես տարին (իսկ գործը դեռ ավարտված չէ) ակնհայտ  ողջամիտ ժամկետ չէ, ինչն, ըստ էության, դատական պաշտպանության միջոցը դարձնում է ոչ արդյունավետ: Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչները ներկա են եղել բոլոր դատական նիստերին և ձեռնարկում են օրենքով սահմանված բոլոր միջոցները գործընթացը հնարավորինս արագացնելու համար, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է նաեւ դատավարության մյուս մասնակիցների նմանօրինակ մոտեցումը: Պատասխանող կողմը, սակայն, ամենևին  շահագրգռված չէ դատաքննությունը ավարտին հասցնելու, փոխարենը ամեն հնարավոր միջոց ձեռնարկում է դատական նիստը հետաձգելու համար»,–ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները նշում են նաև, որ մեկուկես տարվա ընթացքում դատական որևէ նիստում պատասխանող կողմը կամ  նրա ներկայացուցիչները  հրապարակային հայտարարությունները հիմնավարող գեթ մեկ ապացույց չեն ներկայացրել։ Նրանց  հիմնական փաստարկն այն է, որ հայաստանյան դատարանները իրավասու չեն քննելու Աշոտ Գրիգորյանի վերաբերյալ որևէ հայց։ Ի դեպ, այս պնդումը հերքվել է վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք, որ հունիսի 13–ին կայացած հերթական ասուլիսի ընթացքում Աշոտ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտը» թալանել է 300 մլն դոլարի չափով։Նա հայտնել է նաև, որ նման հայտարարության պատճառով նախկին վարչապետն արդեն մեկ անգամ դատարան է դիմել, բայց այդպես էլ չի ներկայացել դատալսմանը։

Լրահոս
0