ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է Բրյուսել այցելել: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կլինեն, Բրյուսելում այլ միջոցառումների նույնպես կմասնակցեմ: Առաջիկայում այլ այցեր նույնպես կլինեն»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ կառավարությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու:
«Մենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարենք: Արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր, ռևերսներ չեն լինի: Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ինչի մասին խոսել եմ նաև կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ»:
Նշենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել։