Դավիթ Անանյան. «Նորֆոլկը» լուծարային գործընթացում է
ՀՀ ներկրվող ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող մենաշնորհով օժտված «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը լուծարվում է: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նաև հայտնեց, որ ապագայում «ՆորՖոլկի» գործառույթները կիրականացնի նոր ստեղծվելիք այլ ընկերություն:
«Պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունը կիրականացնի նույն գործառույթը, բայց ավելի թափանցիկ ու հանրության համար շատ ավելի պարզ ձևով»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Նրա դիտարկմամբ` պետությունն այսկերպ իր վրա է վերցնում ՀՀ ներկրվող ապրանքների մաքսազերծման պատասխանատվությունը: