ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Անուբաղ Համբարյանը ազատվել է Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,–ասված է նախագահի ստորագրած փաստաթղթում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Վարդան Մովսիսյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրով:
Վարդան Մովսիսյանը ծնվել է 1963 թ. հունիսի 1-ին, Կալինինո ավանում:
1986 թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1984-1994 թթ. աշխատել է հանրապետության մի շարք բժշկական հաստատություններում:
03.11.1994-17.10.2000 թթ.–ին եղել է ՀՀ ՆԳՆ բժշկական վարչության հոսպիտալի պետ, 17.10.2000 թ.-ից զբաղեցնում է ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի պաշտոնը: