ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ:
Երևան քաղաքում հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: