00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վեց օրական էի, երբ մեզ աքսորեցին». հայերը հիշում են բռնաճնշումները

© Sputnik / David GalstyanДень защиты прав безвинно осужденных (14 июня 2018). Еревaн
День защиты прав безвинно осужденных (14 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հունիսի 14-ին նշում են Բռնադատվածների հիշատակի օրը։ Հեռավոր 1949 թվականին իշխանությունները Ալթայ աքսորեցին մոտ 50 հազար մարդու։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Մարդկանց նստեցրին ապրանքատար վագոններն ու Սիբիր ուղարկեցին գրեթե մերկ վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Վալենտինա Մարտիրոսյանը, որին արտաքսել են այն ժամանակ, երբ նա ընդամենը 6 օրական է եղել։

Տասնյակ մարդկանց հետ միասին Վալենտինա Մարտիրոսյանն այսօր հարգանքի տուրք մատուցեց 1949 թվականին անմեղ դատապարտված հայերի հիշատակին։

Հայաստանում հունիսի 14-ին նշվում է Բռնադատվածների հիշատակի օրը։ 1949 թվականին այս օրը սկսվեց հայերի զանգվածային արտաքսումը պատմական հայրենիքից։

«Ընդամենը 6 օրական էի, երբ մայրիկիս տարան ծննդատնից։ Մեզ տեղավորեցին Մարտունիից եկած բեռնատարների մեջ, այնուհետև տարան Երևան և բեռներ տեղափոխող վագոններով աքսորեցին։ Ճանապարհին մայրս մրսեց և հիվանդացավ, նա դեռ կազդուրվել ծննդաբերությունից հետո», — պատմում է Վալենտինան։

Երբ նրանք հասան Ալթայ, մայրը մահացավ։ Վալենտինան մնաց 3 տարեկան եղբոր հետ։

«4-5 տարի անց պապիս հաջողվեց ապացուցել, որ մենք անմեղ ենք։ Հետո մեզ հետ բերեցին», — պատմում է Վալենտինան։

Пасха в церкви Святой Богоматери Катогике, Ереван - Sputnik Արմենիա
«Գնա ու բողոքիր հայ քահանային». տարօրինակ արտահայտության իմաստը բացահայտել է պարբերականը

Անկախության ընդունումից հետո նրանց մի շարք արտոնություններ տվեցին ջրի և էլեկտրականության վարձերը վճարելու համար, տուն գնելու կամ կառուցելու համար էլ վարկ տրամադրեցին։ Մարդիկ կա՛մ 3,5 մլն դրամ ստացան շինարարության համար, կա՛մ 5 մլն դրամ` տուն գնելու համար։

Այսօր բռնաճնշումների ենթարկված մարդիկ խնդրում են գոնե զրոյացնել իրենց վարկերը, հավասարեցնել փոխհատուցմանը։

Դրա համար նրանք ստորագրահավաք են կազմակերպել` կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ Նրանք նաև խնդրում են վերականգնել իրենց արտոնությունները։

Բոլոր այս տարիների ընթացքում Վալենտինան բռնադատված լինելու համար ընդամենը 12 հազար դրամ նպաստ է ստացել։

Բռնաճնշումների մեկ այլ զոհ է Անիկ Մկրտչյանը։ Նրան աքսորել են Արտավան գյուղից, մինչ այդ երկրորդ անգամ աքսորել են հորը, որին մեղադրել էին կուլակության համար, քանի որ անասուններին մի փոքր ցորեն է տվել։

© Sputnik / David GalstyanԱնիկ Մկրտչյան
Аник Мкртчян - Sputnik Արմենիա
Անիկ Մկրտչյան

«Հունիսի 14-ի գիշերն ուղարկեցին նաև մեզ։ Այծերին տարել էինք սարեր արածելու, հենց այնտեղ էլ ինձ ու մորս բռնեցին ու բերեցին։ 16 տարեկան էի, 5 եղբայր ու քույր ունեի», — պատմում է Մկրտչյանը։

Բոլորին ուղարկեցին Ալթայի երկրամասի Եկատերինովկա գյուղ։ Ոչինչ չասացին, թե ուր և ինչու են տանում, բայց նրանք հոր մոտ չընկան։ Սկզբում տարան Խաբարովսկ, հետո` Կամչատկա։

«Մայրս 6 երեխա էր պահում, մենք լեզու չգիտեինք, հագուստ, կոշիկ չունեինք։ Մեզ գրեթե մերկ են աքսորել։ Ես էի տան գործերով զբաղվում` պատրաստում էի, հավաքում, ինձ թույլ չէին տալիս աշխատել», — ասաց Անիկը։

Ընտանիքի մյուս անդամները փայտամթերման աշխատանքով էին զբաղվում։ Կտրում էին ծառերն ու գետով ուղարկում Կրասնոյարսկի երկրամաս։ Շուտով իմացան, որ հորը Կրասնոյարսկ են տեղափոխել։ Ռուսաց լեզվի ուսուցչուհու շնորհիվ հաջողվեց նամակ գրել և խնդրել, որ թույլ տան միանալ հորը, և նրանց ուղարկեցին Կրասնոյարսկ։

Միայն Ստալինի և Բերիայի մահից հետո` 1953 թվականին, նրանց ազատեցին։

«Այդ ժամանակ ես ամուսնացա, ծնվեց դուստրս։ Բոլոր եղբայրներս ու քույրերս ընտանիքներով եկան Հայաստան։ Այսօր 4 երեխա, 9 թոռ ու 5 ծոռ ունեմ», — ասաց Անիկը։

© Sputnik / David GalstyanԲռնադատվածների հիշատակի օր
День защиты прав безвинно осужденных (14 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բռնադատվածների հիշատակի օր

Պետությունից շատ քիչ օգնություն են ստացել։ Սկզբում նրանց 50% զեղչ են տվել ջրի և հոսանքի վճարների համար և տրանսպորտով անվճար երթևեկելու հնարավորություն (վարորդները հաճախ դժգոհել են դրանից, ու նրանք երբեմն ստիպված են եղել նաև ուղեվարձը վճարել)։ Նաև արտոնյալ վարկ են տվել տուն գնելու համար։

Առաջին նախագահի հեռանալուց հետո բոլոր այդ արտոնությունները չեղարկվել են, իսկ մնացածներն էլ չեն գործում։ Նա համեմատում է Ռուսաստանի հետ` եղբայրը Ռոստովում մինչև կյանքի վերջ մի շարք արտոնություններից է օգտվել, գումար է ստացել։

Поезд идет по одному из участков Турксиба. - Sputnik Արմենիա
Դեկաբրիստ հայուհին. թողել է ամեն ինչ և աքսորավայր մեկնել գերմանացի ամուսնու հետևից

Բռնադատվածների խնդիրներով զբաղվող «Հուշամատյան» կազմակերպության տվյալների համաձայն` Հայաստանում այսօր 2-3 հազար բռնադատված է մնացել, կոնկրետ տվյալներ չկան։

Հունիսի 14-ին Անդրկովկասում միաժամանակ տասնյակ հազար հայերի են ձերբակալել, ընդ որում` ոչ թե առանձին «ժողովրդի թշնամիների», այլև նրանց ընտանիքներին` չխնայելով նաև երեխաներին ու ծերերին։ «Բարձել» են բեռնատար գնացքները և ուղարկել Սիբիր։ Ընդհանուր առմամբ 13 էշելոն է ուղարկվել, 10-ը` Հայաստանից, 2-ը` Վրաստանից, 1-ը` Ադրբեջանից։ Սեպտեմբերին լրացուցիչ ևս 3 «փոքր» էշելոն են ուղարկել։

Ընդհանուր առմամբ Հայկական ԽՍՀ-ից արտաքսել են մոտ 50 հազար մարդու։

Լրահոս
0