ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Այսօր Երևանում մայրը տան ննջարանում հայտնաբերել է իր որդու դին։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի Շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք։Հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ ննջարանում, երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Նախնական տեղեկություններով՝ տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վահե Գ.-ն ամուսնացած էր, սակայն կինն ու տղան բացակայել են տնից. նրանք դպրոցական արձակուրդների առիթով մեկնել են Կապան։