00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախիջևանի սահմանին տեղի ունեցածի մասին պետք է իմանան ՀԱՊԿ–ում. Աշոտյան

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн
Армен Ашотян на специальном заседании парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը Հայաստանի ներկա իշխանություններին հորդորում է հետևողական լինել անվտանգության ու Արցախի բանակցային գործընթացի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. ՀԱՊԿ-ում պետք է տեղյակ լինեն Նախիջևանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ համապատասխան պաշտոնյաներն այդ հարցով կզբաղվեն։

«Կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է վստահ լինեն, որ իրենց այցի ընթացքում ոչ մի ներքաղաքական գործընթաց Հայաստանում ու Արցախում չի կարող խաթարել հայ ժողովրդի` Արցախն ազատ ու անկախ տեսնելու միասնական ձգտումը »,- ասաց Աշոտյանը` հույս հայտնելով, որ ներկա իշխանությունը հետևողական կլինի նախկինում ձեռք բերված բանակցային պայմանավորվածությունների հարցում, ինչն, ի դեպ, ինքն առ այսօր չի տեսել։

«Ակնհայտ է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական գործընկերության դաշինքը պետք է ամրապնդվի։ Այս տեսակետից մեծ ակնկալիքներ ունեմ վարչապետի հունիսի 14-ին կայանալիք մոսկովյան այցից և ՌԴ նախագահի հետ հանդիպումից։ Շատ ավելի կարևորվում է տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը չխախտելու և ՌԴ-ի հետ սպառազինության երկարաժամկետ մատակարարման գործընթացը չխախտելու տեսանկյունից»,- ասաց Աշոտյանը։

Арени - Sputnik Արմենիա
«Դուք հիմա ադրբեջանցիների անմիջական թիրախում եք». ռեպորտաժ Նախիջևանի սահմանից

ՀՀԿ փոխնախագահը կարևորեց Հայաստանի անվտանգության երկարաժամկետ ռազմավարության ընդունումը, քանի որ, նրա խոսքով, անվտանգությունն այսօր առավել կարևոր է, քան ներքաղաքական խնդիրները։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հանգստյան օրերին ակտիվորեն տարածում էին տեղեկությունն այն մասին, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում էր նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը:

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում էր տարածել` նշելով, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:

Азербайджанское кладбище в Гадруте. - Sputnik Արմենիա
Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա կլինի վարչապետի կարգավիճակում նրա առաջին այցը Մոսկվա։ Բացման արարողությանը ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Այսօր` հունիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կկայանա նոյեմբերի 8-ին

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Լրահոս
0