Նշենք, որ «Սարի աղջիկը» հայկական ժողովրդական երգ է, որը շատ հայտնի է նաև Ադրբեջանում և Թուրքիայում։ Ադրբեջանը վիճարկում է երգի հայկական ծագումը, և ժամանակ առ ժամանակ այդ թեմայով թեժ վեճեր են ընթանում տեղեկատվական դաշտում։
Kavkaz Jazz Fest-ն ամեն տարի նոր անուններ է բացահայտում ջազի աշխարհում։ Փառատոնը 2010թ-ին հիմնել է «Art Bridge» հասարակական կազմակերպությունը` Ելենա Մեչիտովայի ղեկավարությամբ։ Միջոցառումն անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի ու Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ։