00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին են խոսելու Պուտինն ու Փաշինյանը. գազի հարցը կլինի՞ ֆուտբոլային օրակարգում

© Sputnik / Михаил Климентьев / Անցնել մեդիապահոցВстреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи
Встреча Президента России Владимира Путина и премьер-министра Армении Никола Пашиняна (14 мая 2018). Сочи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Մոսկվա կատարելիք այցի օրակարգում Փաշինյան–Պուտին հանդիպման օրակարգում գազի սակագնին վերաբերող հարցը ներառված չէ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման օրակարգում այս պահին գազի գնի շուրջ բանակցություններ նախատեսված չեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

«Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն տարվա վերջին` նոյեմբեր ամսին, քանի որ տարեվերջին պայմանագիրն ավարտվելու է»,- ասաց նախարարը։

ՀՀ կառավարությունը Իրանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցություններ առայժմ չի վարում։ Իրանական կողմի հետ քննարկումը նախատեսված է հունիսի վերջին։

«Այս ամսվա վերջ կունենանք իրանական կողմի հետ բանակցություններ և կունենանք նախնական պատկերացումներ»,- ասաց նախարարը։

Встреча премьер-министра Никола Пашиняна с IT-специалистами (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մոսկվայում կհանդիպեն արդյո՞ք վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը. պատասխան Երևանից

Նա ավելացրեց, որ ՀՀ-ն երբեք չի դադարելու բանակցել գազի և էլեկտրաէներգիայի գնի նվազեցման ուղղությամբ և ցանկացած հնարավորություն օգտագործելու է այդ նպատակով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դա կլինի վարչապետի կարգավիճակում նրա առաջին այցը Մոսկվա։ Բացման արարողությանը ներկա է լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք` հունիսի 8-ին կառավարության նիստում անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման ծրագրի ներկայացումից հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ չի բացառում նաև գազի գնի նվազեցման հնարավորությունը։

Նա նշել էր, որ գազի գնի շուրջ միջպետական պայմանագրի ժամկետը լրանում է տարեվերջին ու չէր բացառել, որ նոր պայմանագիրը կկնքվի նոր գնով։

Ինչ վերաբերում է գազի` սպառողների համար սահմանված սակագնին, դրա բարձր լինելու մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ակնարկել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ղեկավարած կառավարությունն իր գործունեության առաջնահերթությունների թվում նշել է նաև սակագների վերանայման հարցը։

Լրահոս
0