00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կուտակայինը չի հետաձգվի, բայց աշխատավարձը կբարձրանա. կառավարությունը փոխեց նախկին խոստումը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կուտակային պարտադիր համակարգը չի հետաձգվի, բայց որոշակի փոփոխությունների կենթարկվի։ Վճարողների աշխատավարձը կավելանա 5000 դրամով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը չի հետաձգվի։ ՀՀ կառավարությունը որոշել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը չհետաձգել` հակառակ նախկինում արված հայտարարության։

Համապատասխան նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության արտահերթ նիստում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս տարի հուլիսի 1-ից գործարկվող համակարգը չի հետաձգվի, այլ միայն որոշակի փոփոխությունների կենթարկվի։

«Արդեն անհնար է հրաժարվել համակարգից։ Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում արդեն հավաքված է 120 միլիարդ դրամ, դրա 70%-ը տնօրինում են համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող կառավարիչներ, որոնց հնարավոր չէր բացատրել, որ երկիրը փոխվել է ու հիմա պիտի փոխվեն նաև այս օրենքները։ Բացի այդ, դա նաև շատ բացասաբար կազդեր Հայաստանի վարկանիշի վրա»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է նախկինում խոստացված հետաձգմանը, Փաշինյանի խոսքով, դա անարդար կլիներ համակարգում 2014թ-ից ի վեր ընդգրկված ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

«Նրանք կարող են ասել`մենք 2014թ-ից վճարում ենք ու հանկարծ մեր համաքաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում։ Խնդիր էր առաջանալու, այդ 200 000 քաղաքացիների նկատմամբ անարդարություն էր առաջանալու»,- ասաց վարչապետը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում կառավարությունը որոշել է որոշ փոփոխություններ անել գործող օրենքում, մասնավորապես` փոխել համամասնությունը։

Выдача пенсий в Айпост - Sputnik Արմենիա
Ի՞նչ կլինի կուտակային կենսաթոշակների հետ. սպասենք կառավարության ծրագրին

Այսպես` եթե այսօր կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատավարձից կուտակվող 10%-ից վճարում է 5-ը, մնացած 5-ը վճարում է պետությունը, ապա օրենքի փոփոխությունից հետո կվճարի 2,5%-ը, մնացած 7.5-ը` նրա փոխարեն կվճարի պետությունը։

«Այսինքն` 2018թ-ի հուլիսի 1-ից համակարգում ներառված 200 000 քաղաքացիները կզգան թեթևացում, յուրաքանչյուրը շուրջ 5000 դրամով ավելի քիչ կվճարի, այսինքն` մենք 200 000 քաղաքացիների աշխատավարձը 5000-ով ավելացնում ենք»,- ասաց Փաշինյանը։

Իսկ հուլիսի 1-ից համակարգին միացողների բեռը համեմատաբար ավելի քիչ կլինի իրենց նախորդների բեռից։

Կառավարության հաշվարկով` հուլիսի 1-ից համակարգին միացողների թիվը 60 000 — 80 000 է։

Հիշեցնենք` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործելու է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր աշխատողների համար։ Այդ համակարգին արդեն միացել էին պետական կառավարման համակարգի աշխատակիցները և նրանք, ովքեր մեկ տարի առաջ ինչ-ինչ պատճառով համակարգից հրաժարվելու դիմում չէին գրել։

Լրահոս
0