ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Ողբերգական ճանապարահային պատահար է գրանցվել Ռուսաստանում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նախանական տեղեկություններով՝ Մոսկվայից Ելց ուղևորվող գնացքը բախվել է գծերը հատող ավտոբուսին:
Չորս մարդ մահացել է բախման հետրանքով, ևս 9-ը վնասվածքներ են ստացել: Մաշ-տելեգրամ ալիքի հաղորդագրության համաձայն՝ զոհվել են 4 ուղևոր, իսկ ավտոբուսի վարորդը, որը որոշել էր արագ կտրել-անցնել երկաթգիծը, ողջ է մնացել:
ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ՝ գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով տուժել են 15 մարդ, որոնցից 4-ը մահացել են: Ավտոբուսոը, որում հիմանակնում մշակույթի ոլորտի մարդիկ էին, ուղևորվում էր մանկական ճամբար:
