ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանում` Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում, հայտնաբերվել է ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի դին։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հունիսի 10-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում հերթապահություն կատարող ոստիկանության աշխատակցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները պահակակետի հատակին հայտնաբերել են 1962թ.–ին ծնված Թ. Ե.-ի դին:
Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։