00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է լավ պատրաստվել Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությանը․ ՊՆ նախկին փոխնախարար

© Photo : administration of Robert KocharyanРоберт Кочарян
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի կարծիքով՝ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ էլ Հատուկ քննչական ծառայությունը` ներկայիս ղեկավար կազմով, ընդունակ չեն 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության լիարժեք հետաքննություն անցկացնել։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Աշոտ Սաֆարյան․ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության պատճառները ու մեղավորներին բացահայտելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի քննչական ու դատական կառույցների ղեկավար կազմերն ամբողջովին փոխվեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով վերջերս լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ քննչական մարմինները պատրաստվում են «Մարտի 1»–ի գործով քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ավելի վաղ,պատասխանելով պետության նախկին ղեկավարի հարցաքննության հնարավորության մասին հարցին, Հատուկ քննչական ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ առաջիկայում «բազում բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվելու»։

Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի հետ զրույց երբևէ չի եղել. ՀՀ նախկին նախագահի գրասենյակը հերքում է լուրը

Նախկին փոխնախարարը համոզված է, որ չի կարելի Քոչարյանին հարցաքննության կանչել պարզապես «ձևի համար»։ Նա շատ բան կարող է պատմել ու կարող է «բավականին հետաքրքիր մանրամասներ» ներկայացնել։ Նախկին նախագահի հարցաքննությանը պետք է հատուկ գործողություններ նախորդեն, դրան պետք է մանրակրկիտ կերպով պատրաստվել։

«Հատուկ քննչական ծառայությանը 10 տարի էր հարկավոր՝ Մարտի մեկի գործով բարձրաստիճան պաշտոնյաներին հարցաքննելու մտադրություն հայտնելու համար։ Սակայն այդ մարդկանց հարցաքննելուց առաջ պետք է ամբողջովին փոխել Հատուկ քննչական ծառայության ու Քննչական կոմիտեի ղեկավարությանը։ Հանցագործության հետքերը տասը տարի քողարկող իրավապահ համակարգը չի կարող մեկ ժամում փոխվել»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հայ հասարակությունը, զոհերի հարազատներն արդեն տասը տարի է սպասում են, որ մարտի ողբերգությունը բացահայտվի ու մեղավորները պատժվեն։ Նախորդ տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայության ղեկավարությունից ոչ ոք չի բարեհաճել հարցաքննի Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանին, ոստիկանական զորքերի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանին։

Քննչական մարմնի ներկայիս դիրքորոշումը Քոչարյանը կապում է քաղաքական իրավիճակի փոփոխման հետ։ Սակայն նա համոզված է, որ ո՛չ Քննչական կոմիտեն, ո՛չ Հատուկ քննչական ծառայությունը`իրենց այսօրվա ղեկավար կազմով, ընդունակ չեն լիարժեք հետաքննություն իրականացնել։ Նրա խոսքով՝ բազմակողմանի հետաքննության արդյունքում կարող են բացահայտվել հետաքրքիր մանրամասներ, որոնք չպայթած ռումբի էֆեկտ կունենան։ Սակայն Քոչարյանը համոզված է, որ դրա համար քննչական մարմինները պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք վայելում հասարակության վստահությունը։

Премьер-министр Армении Никол Пашинян в Парламенте (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նույնը չեմ կարող անել ես. Փաշինյանը` արցախյան բանակցությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին

Նա կարծում է, որ Վճռաբեկ դատարանի ղեկավար Արման Մկրտումյանի հրաժարականը բավարար չէ, պետք է կադրային փոփոխություններ իրականացնել դատական բոլոր կառույցներում։

Ժամանակին պաշտպանության փոխնախարարը մարտի 1–ի դեպքերի հետ կապված փաստահավաք խմբի անդամ է եղել։ Խումբը գործել է 2008 հոկտեմբերից 2009 թվականի հունիս։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ մեծ իրարանցում էր առաջացրել հայկական թերթերից մեկի հրապարակումը, որում նշվում էր՝ մարտի մեկի գործով հարցաքննվել է ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը։ Նա իբր հայտնել էր, որ կրակելու հրահանգը տվել էր անձամբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և որ գեներալն իր խոսքերը հաստատող Քոչարյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրություն ունի։ Թերթը հղում էր անում իրավապահ մարմիններում ունեցած իր աղբյուրներին։

Նախկին նախագահի գրասենյակն արագ արձագանքել է։ Այստեղ հայտնել են, որ ինքը՝ գեներալը, վրդովված է սուտ հրապարակման պատճառով։ Նրանց խոսքով` Գրիգորյանը նաև հերքում է ձայնագրության գոյությունն այն պարզ պատճառով, «որ այդպիսի խոսակցություն պարզապես չի ելել»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ բացեցին։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։

Լրահոս
0