ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մյուս շաբաթվա ընթացքում կմեկնի Մոսկվա։
Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։
«Այո, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը և կդիտի առաջին` Ռուսաստան—Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը»,–ասաց Եղոյանը։
Նշենք, որ այս պահին ՀԱՊԿ հավաքին մասնակցելու նպատակով Ալմաթիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս, լրագրողների հետ զրույցում, հաստատել էր ՀՀ վարչապետի` Մոսկվա սպասվող այցի մասին տեղեկատվությունը։
Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի 2–րդ այցն է Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջինը կայացել է մայիսի 14–ին։ Այն աշխատանքային այց էր. Վարչապետը մեկնել էր Սոչիում Բարձրագույն եվրասիական խորհրդի նիստին մասնակցելու։