00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծրուն Հովհաննիսյանը խոստանում է այց կազմակերպել նախիջևանյան դիրքեր

© Photo : official site of the Ministry of Defence of RAМинистры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018).
Министры обороны Давид Тоноян и иностранных дел Зограб Мнацаканян на армяно-азербайджанской границе (18 мая 2018). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ այցից հետո մարդիկ կդադարեն տարատեսակ համեմատականներ անել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ադրբեջանի այն հայտարարությունը, թե Նախիջևանում հսկայական տարածք է ազատագրվել, բուռն արձագանք է գտել Հայաստանում։ Պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է այդ լուրը, սակայն կրքերը չեն հանդարտվում։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում խոստացել է լրագրողների այց կազմակերպել նախիջևանյան դիրքեր։

«Հարգելի ընկերներ, անհանգստացողներ, «մասնագետներ» ու հատկապես իմ «ՊԱՌՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ» ինձ բացատրողներ, անկախ նրանից, որ ձեզանից շատերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, առաջիկայում, մինչև մեկ շաբաթվա ընթացքում, խոստանում եմ կազմակերպել այց Նախիջևանյան դիրքեր, որտեղից դուք և լրատվամիջոցները կտեսնեք Գյուննութի տեղը, որոշ դիրքեր և այլ։ Եվ լիահույս եմ, որ գոնե դրանից հետո կդադարեք ձեր տանը նստած, տարատեսակ համեմատականներ անել, մեզ բացատրել թե մենք ինչ պիտի անենք և այլն»,- գրել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվ տարածում են, թե իբր Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում է նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Տիգրան Բալայանին զարմացնում է Ադրբեջանի համեստությունը. ԱԳՆ–ի հեգնական պատասխանը

Իրականում, սակայն, պարզվում է` բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:

Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:

Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից:

Լրահոս
0