ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 9-ին և 10-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,- հայտնում է «Հիդրոմետը»։
Երևանում հունիսի 9-ին և 10-ին անձրևի հավանականությունը փոքր է։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 27-29, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։
