00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ժամանակը քիչ է, բայց ուզում եք հյուրերին ցույց տալ Հայաստանը. տեսարժան վայրերի հնգյակ

Բաժանորդագրվել
Հայաստանը փոքր երկիր է, բայց եթե դուք որոշել եք ձեր հյուրերին ցույց տալ երկրի ամբողջ հարստությունը, նույնիսկ մեկ շաբաթը չի բավականացնի։ Հայաստանյան ճանապարհորդությունը թեթևացնելու համար Sputnik Արմենիան կազմել է այն տեսարժան վայրերի ցանկը, որոնք տեսնելու համար ստիպված չեք լինի շատ ժամանակ ծախսել, որովհետև համեմատաբար մոտ են Երևանին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի հետ առաջին ծանոթությունը որպես կանոն սկսում է Երևանից, Արարատ սարից ու հայկական խոհանոցից։ Սակայն ծիրանի, արև, լեռների և անմոռանալի բնապատկերների երկիրը հարուստ է նաև այլ տեսարժան վայրերով, որոնցից շատերը գտնվում են մայրաքաղաքից մեկ ժամ հեռավորության վրա։ Այնպես որ, եթե ուզում եք հնարավորինս շատ բան ցույց տալ ձեր հյուրերին, բայց ժամանակը սուղ է, ապա այս ցանկը կօգնի ձեզ։

Sputnik Արմենիան առաջարկում է ծանոթանալ Երևանին մոտ գտնվող զբոսաշրջային ամենահայտնի վայրերի լավագույն հնգյակին։

Սևանա լիճն ու վանական համալիրները

Հայաստանով ճանապարհորդելիս նախևառաջ (հատկապես ամռանը) պետք է այցելել Սևան, որն, ի դեպ, ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։

Լճի մերձակայքը հարուստ է գեղատեսիլ վայրերով, օդը թարմ է ու մաքուր։ Ամռանը Սևանը Հայաստանի բնակիչներին և հյուրերին փրկում է անտանելի տապից։ Իսկ ձմռանն այստեղ կարելի է գալ հիասքանչ բնապատկերը վայելելու համար։ Երևանից այստեղ կարելի է հասնել մոտ մեկ ժամվա ընթացքում։ Կարելի է այցելել նաև Սևանավանք (VIII դար) ու Այրիվանք (IX դար), ինչպես նաև Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է խաչքարերի աշխարհի ամենամեծ հավաքածուն։

© Sputnik / Asatur YesayantsՍևան
Севанаванк - Sputnik Արմենիա
Սևան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հայաստան եկած հյուրերը գիտեն, որ գալիս են մի երկիր, որն առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, և նրանց համար կարևոր է նաև տեսնել Էջմիածինն ու Կաթողիկոսի նստավայրը։

Էջմիածնի (Իջավ միածին, այսինքն Աստծու միածին որդին իջավ երկնքից) վանքը կառուցվել է հնագույն հեթանոսական տաճարի տարածքում 303 թվականին։ Լեգենդի համաձայն` սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում այս վայրն է մատնացույց արել Հիսուսը։ Էջմիածինն այդ ժամանակվանից Հայաստանի հոգևոր կենտրոն է համարվում։

Գառնի և Գեղարդ

Հայաստանում նախաքրիստոնեական շրջանի միակ պահպանված տաճարը Գառնին է։ Այն թվագրվում է I դարով։ Երևանից Գառնի հասնելու համար մեկ ժամից քիչ ժամանակ է պահանջվում։ Վանքը կառուցված է հունահռոմեական ոճով` գեղեցիկ խճանկարներով։

Գառնու հեթանոսական տաճարից քիչ հեռու գտնվում է Գեղարդի վանքը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Գեղարդը ժայռափոր վանք է, որ սկզբում կոչվել է Այրիվանք: Սակայն մոտ 500 տարի այստեղ պահվել է այն հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը Գողգոթայում խոցել է Քրիստոսի կողը։ Հետագայում էլ վանքն իր անունը ստացել է դրանից ու կոչվել Գեղարդավանք: Առանձնահատուկ է նաև վանքի ճարտարապետությունը: Կաթողիկե եկեղեցուց զատ համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին:

© Sputnik / Arpi BeglaryanԳառնի
Гарни, Армения - Sputnik Արմենիա
Գառնի

 

Արենի

Բացի պատմամշակութային տեսարժան վայրերից, Հայաստանը հայտնի է նաև գինեգործությամբ։ Հայաստանի Վայոց Ձորի մարզի Արենի գյուղն իսկական դրախտ է գինու սիրահարների համար։ Այնտեղ կարելի է հաղորդակից լինել հայկական գինեգործության բազմադարյա պատմությանը։ 2007 թվականին «գինու» աշխարհի համար հատկանշական իրադարձություն տեղի ունեցավ` Արենի գյուղում խաղողի ճմլարան հայտնաբերեցին, ինչը վկայում է, որ հենց Հայաստանը կարելի է գինեգործության բնօրրան համարել։

Հայաստանի հարավում գտնվող Վայոց Ձորի Արենի գյուղի մերձակայքում գտնվող քարանձավների համալիրում պեղումներ իրականացնելիս մի քանի մշակութային շերտեր հայտնաբերեցին, որոնցից ամենահինը թվագրվում է մ.թ.ա. IV-V դարերով։

Հայտնաբերվել են նաև խաղողի կորիզներով կժեր և խաղողի ողկույզի մնացորդներ, ինչը վկայում է, որ այստեղ է եղել տարածաշրջանում ամենահին գինու արդյունաբերական արտադրության համալիրը։ Գիտնականների գնահատականների համաձայն` այն ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի։

© Sputnik / Aram NersesyanԱրենի
Погреб в селе Арени - Sputnik Արմենիա
Արենի

Խոր Վիրապ

Խոր Վիրապի վանքը ուխտագնացության առանցքային վայրերից մեկն է։ Հնում այստեղ է գտնվել Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։

«Խոր վիրապ» նշանակում է «խոր փոս»։ Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Հայ պատմիչ Ագաթանգեղոսը գրում է, որ հենց այստեղ է 14 տարի անցկացրել Գրիգոր Լուսավորիչը` Հայոց առաջին հայրապետը։

Ավանդազրույցի համաձայն` քրիստոնեություն քարոզելու համար Գրիգոր Լուսավորչին բանտ էին նետել հայոց արքա Տրդատ III-ի հրամանով։

Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն: Խոր Վիրապի վանքում էր գտնվում հոգևոր դպրոցը։ Վանքի տարածքից անկրկնելի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռը։

© Sputnik / Taguhi AslanyanԽոր Վիրապ
Хор Вирап - Sputnik Արմենիա
Խոր Վիրապ
Լրահոս
0