ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար, Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանն իր էջում զվարճալի և կարճ տեսահոլովակ է հրապարակել ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովի մասնակցությամբ։
արիկը սելֆի տեսանյութ է նկարում և փորձում ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վյուրստի «դիմակը» («Եվրատեսիլ 2014»-ի հաղթող), իսկ հետո տեսախցիկը շրջում դեպի փոփ արքայի կողմ։
Կոնչիտայի դիմակը լիովին փոխում է Մարտիրոսյանի դեմքը, իսկ ահա Ֆիլիպը գրեթե չի փոխվում։
«Nothing changed` ոչինչ չի փոխվել», — գրել է Գարիկը։
Հայ հումորիստի բաժանորդներին ուրախացրել է տեսահոլովակը, նրանք Մարտիրոսյանի տեսանյութը ողողել են մեկնաբանություններով. «Ֆիլիպը չի փոխվել», «Երկու հայը հանդիպել են և ռուսերեն են խոսում», «Տրամադրության գույնը` կապույտ» (Կիրկորովի նոր երգի անվանումը` խմբ.), «Կիրկորովը գեղեցիկ է», «Լրիվ Կոնչիտա է», գրել են օգտատերերը։