00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանի կինը հուզվեց Գյումրիում ու չկարողացավ խոստումը կատարել

© Sputnik / Armenuhi MkhoyanСупруга премьера Анна Акопян и министр культуры Лилит Макунц на спектакле "Свадьба в тылу" (8 июня 2018). Гюмри
Супруга премьера Анна Акопян и министр культуры Лилит Макунц на спектакле Свадьба в тылу (8 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աննա Հակոբյանը որդու և մշակույթի նախարարի հետ մեկնել էր Գյումրի։ Այնտեղ էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Առաջիները հուզվեցին Գյումրիում, նախկին նախարարը հետևություն արեց։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 8-ին հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆերկայացումից առաջ
Супруга премьера Анна Акопян и министр культуры Лилит Макунц на спектакле Свадьба в тылу (8 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Ներկայացումից առաջ

Հայաստանյան հնագույն թատրոններից մեկի բեմում ապրիլյան քառօրյայի մասին պատմող պիես էր: Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» երկու գործողությամբ դրաման նվիրված էր Ապրիլյան քառօրյայի հերոսներին:

Ներկայացումը դիտելու էր եկել նաև վարչապետի որդին: Ապագա զինվորն ամբողջ ներկայացման ընթացքում հուզված էր: Հուզմունքը չէր թաքցում նաև Աննան, որը թեև լրագրողներին խոստացավ ներկայացման ավարտին խոսել, բայց վերջում ընդամենը մեկ նախադասություն ասաց։

«Ես, ճիշտ է, խոստացա, որ ներկայացման վերջում կխոսեմ, բայց չեմ կարող ոչ մի բան ասել. սա համարեք գնահատական ներկայացմանը»,- նշեց նա:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նույնպես շատ տպավորված էր։

«Հուզիչ էր: Ամբողջ ներկայացման ընթացքում չկարողացա զսպել հուզմունքս, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել, թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը: Վերապրեցինք կրկին այդ չորս օրերը»,- անկեղծացավ նա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ներկայացումը ստիպեց հետևություն անել:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍեյրան Օհանյան
Экс-министр обороны Сейран Оганян на спектакле Свадьба в тылу (8 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյան

«Երկար ժամանակ չեմ եղել այսպիսի բեմականացումների որպես դիտորդ, բայց այսօր տեսնում եմ միասնություն: Ժողովուրդների պատմությունը կերտում են ուժով ու մշակույթով: Մշակույթի մեջ է ուժը, որը հավերժացնում է հերոսներին: Մշակույթը պարտավորեցնում է ապագային նայել լիահույս և հավատքով, որ կյանքը շարունակվում է; Անշուշտ նմանատիպ յուրաքանչյուր միջոցառումից հետևություններ ենք անում, իսկ գլխավոր հետևությունը մեր մարտական ընկերների սխրագործություններն են»,-Sputnik Արմենիային ասաց Օհանյանը:

Քառօրյա պատերազմի հերոսների մասին ներկայացում բեմադրելու գաղափարը ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ու Անուշի սիրո պատմությունը հիմք ունենալով, սակայն բեմադրության հեղինակը մասնավոր այդ դեպքի շրջանակն ավելի է մեծացրել: Մինչ սահմանագծում պատերազմ էր, իրադրությունից անտեղյակ գյումրեցի ընտանիքներից մեկում հարսանիք էր: Այնտեղ, որտեղ ավարտվում է կյանքը, սկիզբ է առնում մեկ ուրիշ կյանք: Ներկայացումը ապրելու ու չկոտրվելու մասին է:

© Sputnik / Armenuhi MkhoyanՆերկայացման ժամանակ
Супруга премьера Анна Акопян, министр культуры Лилит Макунц и экс-министр обороны Сейран Оганян посетили спектакль Свадьба в тылу (8 июня 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Ներկայացման ժամանակ

Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձևավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո): Երաժշտությունը գրվել է հատուկ այս ներկայացման համար: Բեմում Էին ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Նառա Սանթոյանը, Դիանա Մացոյանը, Արկադի Ղարագուլյանը, փորձառու դերասանների կողքին երիտասարդներն էին Տարոն Գրիգորյանը, Ջեմմա Ադամյանը, Մանե Մխոյանը և ուրիշներ:

Լրահոս
0