ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի— Sputnik. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, կառավարության այսօրվա նիստի ներկայացրեց Վահրամ Շահինյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ ՀՀ կառավարությունը որոշում է իր դիմումի համաձայն Վահրամ Շահինյանին ազատել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից:
Հիշեցնենք` ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 6-ին: