ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ Արմավիրի և Սյունիքի մարզերը նոր մարզպետներ ունեն: ՀՀ կառավարության այսօրվա նիստում Արմավիրի մարզպետ նշանակվեց Գագիկ Միրիջանյանը, իսկ Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը:
Օրակարգային մեկ այլ հարցով էլ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվեց Վահե Հակոբյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնից՝ Աշոտ Ղահրամանյանը:
Սյունիքի և Արմավիրի մարզերը միակն էին, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել:
Հիշեցնենք` Աշոտ Սիմոնյանը նշանակվել էր Արագածոտնի, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի, Վահե Ղալումյանը՝ Տավուշի, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում:
Լոռու մարզպետ էր նշանակվել Հրանտ Մարգարյանը, Վայոց ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը։