00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ապրիլի 24 կամ ինչպես Ջոլոլյան եղբայրներն աշխարհին հիշեցրեցին հայերի ջարդի մասին

© Sputnik / Asatur YesayantsЛауреат премии "Аврора" доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн
Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանությունը չի կոտրել Ջոլոլյանների ոգին։ Նրանց հաջողվել է ոչ միայն փրկվել այդ սարսափելի ոճիրից, այլ նաև իրենց ավանդն ունենալ այդ ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնելու մեջ։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ամսաթիվը` ապրիլի 24–ը, հայտնի է յուրաքանչյուր հայի։ Բայց քչերը գիտեն, որ առաջին անգամ այն նշել են 1919թ.–ին ` հիշատակի պատարագ մատուցելով հենց Կոստանդնուպոլիսում։ Այն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռումինահայ պատմաբան Հակոբ Սիրունին (Ջոլոլյանը)։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Հակոբի ազգական, Ֆրանսիայի հայ բժիշկների ասոցիացիայի նախկին նախագահ, դեղագործ Պատրիս Ջոլոլյանը։

© Sputnik / Laura SarkisianՊատրիս Ջոլոլյան
Фармацевт, бывший председатель ассоциации армянских врачей Франции Патрис Джололян - Sputnik Արմենիա
Պատրիս Ջոլոլյան

Նա Երևան է ժամանել Օսմանյան և Ռուսական կայսրությունների պետական գործիչ, հայազգի Մանուկ բեյ Միրզոյանին նվիրված երկօրյա համաժողովին մասնակցելու համար։

Համաժողովի շրջանակում, որը տեղի է ունենում Երևանում հունիսի 7-8–ը, նա կպատմի Հակոբ Սիրունիի գործունեության մասին և հանրության կներկայացնի հրապարակումներ ազգականի անձնական արխիվից` նվիրված Մանուկ բեյ Միրզոյանին։

Лауреат премии Аврора доктор Том Катена (Судан) в мемориальном комплексе Цицернакаберд (4 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը Թոմ Քաթինային հիշեցրեց իր ցավի մասին. ֆոտոշարք

Սիրունիին հրաշքով է հաջողվել փրկվել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա թաքնվել է Կոստանդնուպոլիսում հույների տանը։ Նրա եղբայրը և Պատրիսի հայրը` Գրիգորը, արտաքսվել են։

1918թ.–ին Սիրունին դուրս է եկել ընդհատակից։ Արդեն 1919թ.–ին հայերի խումբը` Հակոբի գլխավորությամբ, Կոստանդնուպոլիսում ստեղծել են հատուկ կոմիտե` հիշատակի միջոցառումներ կազմակերպելու համար` նվիրված Հայոց ցեղասպանության չորրորդ տարելիցին։

«Կոմիտեն հաստատել է ամսաթիվը` ապրիլի 24–ը, որն արդեն հետո ընդունվել է ամբողջ աշխարհի հայերի կողմից», – հարցազրույցում ասաց Պատրիս Ջոլոլյանը։

Ճիշտ է`1919թ–ի ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշել են նեղ կազմով,Կոստանդնուպոլիսի պատրիարք Զավեն Եղիյանի վատ ինքնազգացողության պատճառով ավելի մեծամասշտաբ միջոցառումները տեղափոխվել են հաջորդ օրը` ապրիլի 25–ը։

Ара Баблоян - Sputnik Արմենիա
Ցեղասպանության ենթարկված ժողովուրդը շրջեց պատմության ընթացքը. Բաբլոյան

Այդ ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում  անգլիական և ֆրանսիական զորքերն էին, ուստի թուրքերը չեն խոչընդոտել հայերի նախաձեռնությանը։

1922թ.–ին Հակոբ Սիրունին տեղափոխվել է Ռումինիա, իսկ նրա եղբայր Գրիգորը հաստատվել է Ֆրանսիայում։

Սիրունին Բուխարեստում հիմնել է Հայկական մշակույթի տուն և հայ արվեստի թանգարան։ Նա զբաղվել է հասարակական գործունեությամբ, հանդես է եկել որպես օպերատոր, հրապարակախոս և դասախոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեղադրվել է ազգայնամոլական գաղափարների մեջ և 10 տարով արտաքսվել։

Այդ ժամանակ Գրիգոր Ջոլոլյանը Փարիզում լուսանկարչի կարիերա է արել, ֆոտոսրահ բացել։

Նրան պատկանում են բացառիկ կադրեր` մեծ հայ կոմպոզիտոր Կոմիտասի, ավստրիացի գրող, «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի լուսանկարները, ինչպես նաև գեներալ Անդրանիկ Օզանյանի հուղարկավորությունից եզակի լուսանկարներ։

Ավելի ուշ նրա մոտ լուսանկարվել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են Շոն Քոներին և Առնոլդ Շվարցենեգերը։

Եղբայրները թեկուզ հաճախ չեն տեսնվել, բայց մշտապես նամակագրական կապի մեջ են եղել, պատմեց Պատրիս Ջոլոլյանը։

Հակոբը մահացել է 1973թ.–ին, իսկ երկու տարի անց Փարիզում մահացել է նրա եղբայր Գրիգորը։

Լրահոս
0